суббота, 30 апреля 2016 г.

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա:

Թեսթ 14 Ջանի Ռոդարի
 Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
- Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
- Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:



1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—կողքին————————————————
— վարդ————————————————
——տարօրինակ———————————————
——անգամ———————————————
2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Թուշը կգա քեզ կծակի:

3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
 ա/բանջարանոց
բ/արտ
գ/զբոսայգի
դ/ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
 Մատ-պարզ
Գրիչ-պարզ
Լքել-պարզ

5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

Բայ-կառուցված էին
Ածական-կլոր
Գոյական-տներ,երկիր




6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց - ճամփորդ
բ/պետք է վճարեք-վճար
գ/ասաց-ասել
դ/երազում էր-երազ



7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.
ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
 բ/Խաչն իմն է զորությունը  ես գիտեմ:
 գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
 դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:
զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա


9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:(Պատմողական)


-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:(Հարցական)



10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Հողից վերև՝ Փոքրիկ արև, Վրան՝ հազար Սերմ ու տերև:
Հաազար


11. Ո՞րն է տրված նախադասության ենթական: Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
Ջոանինյ

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Ջովանիոն հայտնվեց մի երկրում որտեղ սուր իրեր չկային:



13. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Պարեկը նշանակեցի, որ պետք է իրեն ապտակի չոորս անգա:
Ինձ  պետք է, որ դու ինձ ջղայնացնես:


14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը. ա/որովհետև վճարել էր տուգանքը բ/որովհետև պարեկը արդարացի էր գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը դ/որովհետև միամիտ էր
15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
Ես չեյի ցանկանալ գնալ այդ երկիր:

Комментариев нет:

Отправить комментарий