воскресенье, 28 февраля 2016 г.

Мамины руки

Руки мамочки моей — 
Пара белых лебедей: 
Так нежны и так красивы, 
Столько в них любви и силы! 
Целый день они летают, 
Будто устали не знают. 
В доме наведут уют, 
Платье новое сошьют, 
Приласкают, обогреют — 
Руки мамы все умеют!

суббота, 27 февраля 2016 г.

пятница, 26 февраля 2016 г.

Можно ли прощать человека за вранье?

   Немецкая девушка зарабатывала на содержание себе и своих родителей уроками и игрой на пианино. Она ложно выдавала себя ученицей Ференца Листа, знаменитого венгерского композитора и музыканта. Однажды Лист приехал в город, где жила бедная девушка, дать концерт. Девушка поняла, что с его приездом все обнаружится, и она и ее родители останутся без куска хлеба. Она пошла к Листу и со слезами на глазах призналась во всем, что она делала. Великий композитор и музыкант внимательно выслушал ее и попросил ее показать ему свои музыкальные способности. Девушка начала играть. В нескольких местах он поправил ее. - А теперь, моя дорогая, - сказал он, - Вы ученица Листа. Можете сделать объявление, что Вы будете играть первую часть концерта, а вторую - Ваш учитель Ференц Лист".

Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը


imagesCA3O6946
Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք օբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր Էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):
Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»:
Մարդու ազդեցությունը բնական միջավայրի վրա կտրուկ մեծացավ շուրջ 300 տարի առաջ, երբ մեծ թափով սկսեց զարգանալ արդյունաբե­րությունը: Արտադրության աստիճանաբար մեքենայացումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի մեծ քանակությամբ բնական հարստու­թյուններ վերցնել բնությունից:
Պատկերացնո՞ւմ ես, որ միայն վերջին 100 տարում մարդիկ երկրի ընդերքից արդյունահանել են այնքան օգտակար հանածո­ներ, որքան մինչ այդ՝ մարդկու­թյան ողջ պատմության ընթաց­քում: Ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել են նորերը, խոշոր արհեստական շի­նություններ՝ արհեստական ջրամբարներ, ցամաքային հաղորդակցության ուղիներ և այլն: Ընդհանուր առմամբ մարդն արդեն կառուցապատել է երկրագնդի այնքան մասը, որը գրեթե 150 անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
Այժմ մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի վտանգավոր չափերի է հասել, որ բնությունը հաճախ ի վիճակի չի լինում ինքնուրույն վերականգնելու իրեն հասցված վնասները: Մարդու կողմից բնության աղտոտման անասելի չափերը արդեն վտանգում են ոչ միայն շատ բույսերի ու կենդանիների, այլ մեր իսկ առողջությունը, նույնիսկ գոյությունը:
Արդյունաբերական տարբեր ձեռնարկություններից արտանետված գազերի քանակը տարեցտարի շատանում է: Այդ գազերը, ինչպես ջերմոցում, «թաղանթի» պես ծածկել են երկրագնդի օդային ավազանը և չեն թողնում, որ Արեգակից ստացված ջերմությունը նորից վերա­դառնա տիեզերք: Ջերմության այդ ավելցուկի պատճառով բևեռային շրջաններում սկսել են հալչել հսկա սառցադաշտերը, որի հետևանքով, ըստ գիտնականների կանխատեսումների, մինչև 60մ կբարձրանա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը: Համաշխարհային օվկիանո­սի մակարդակի բարձրացման հետևանքով ջրով կծածկվեն ծովափնյա լայնարձակ հարթավայրերի հսկայական տարածքներ:
Մենք գիտենք, որ մար­դու և կենդանի օրգանիզմների համար կենսական նշանակու­թյուն ունեցող թթվածին գազը արտադրում են կանաչ բույսերրը: Մթնոլորտի թթվածին արտադրող հիմնական «ֆաբրիկաները» անտառներն են:
Տնտեսության կողմից փայտի պահանջարկը անընդհատ աճում է, դրա համար էլ անընդհատ աճում է նաև հատվող անտառների քանակը։ Մեզ հայտնի է, որ յուրաքանչյուր ծառի աճը տևում է տարիներ, իսկ այն կարելի է ոչնչացնել մեկ ակնթարթում: Անտառները վերականգնվում են ծառերի, թփերի աճի : յակւսն արագությամբ, որը մի քանի անգամ զիջում է։
Երկրագնդի անտառների կրճատման հետևանքով Աֆրիկայի, Ասիայի անծայրածիր անապատները ընդարձակվում են, անդառնալիորեն ոչնչանում են անտառային արժեքավոր բուսատե­սակները, կենդանիների բնակության վայրերը և այլն:
Մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի չափերի է հասել, որ երկրագնդի բնական միջավայրի բոլոր խնդիրները հիմնավորապես լուծելու համար անհրաժեշտ է միավորել ողջ մարդկության, աշխարհի բոլոր երկրների ջանքերը:
Այդ է պատճառը, որ աշխարհի երկրները, իրար հետ համագործակցելով, իրակա­նացնում են բնապահպանական տարա­բնույթ միջոցառումներ՝
  • կրճատում են մթնոլորտ արտանետ­վող «ջերմոցային» գազերի քանակը,
  • վերականգնում կամ տնկում են նոր անտառներ,
  • կառուցում են գետերի, լճերի և այլ ջրավազանների ջրերը թունավոր նյու­թերից մաքրող կայաններ,
  • բույսերի, կենդանիների և բնական միջավայրի այլ բաղադրիչների պահ­պանության նպատակով հիմնում են բնության հատուկ պահպանվող տա­րածքներ՝ ազգային պարկեր, արգե­լոցներ և այլն

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը


աղտ աղտոտում
Ի՞նչ են օգտակար հանածոները: Ի՞նչ օգտակար հանածոներ գիտես: Ինչպես տեսանք, բնության շատ տարրեր և երևույթներ ուղղակի ազդում են մարդու կյանքի և գործունեության վրա: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում Է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:
Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել րր հարստությունները այն արագությամբ, ինչ չափով որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած որ վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել Է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում Է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում Է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունբները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:
3. Մեծերից հետստրբրվիր, թե ի՞նչ բնական հարստություններ ունի ձեր բնակավայրը:
4. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:
5. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

среда, 24 февраля 2016 г.

Մեգերյան Կարպետ՝ ցուցասրանին այցելություն

Մենք այսօրՀայրենագիտության ժամին գնացինք Ժողովրդական արվեստի թանգարան:Այնտեղ կար 5 սրահ: 1Սրահում տեսանք կավից և  ալյումինից պատրաստած իրեր,իսկ 2-րդ սրահում կար  արցաթյա կնոջ համար իրեր և գոտիներ,իսկ տղամադկանց համար միայն գոտիներ:Արդեն գնացել էինք 3-րդ սրահ՝ ներկայացված էր հայկական ասեղնագործությունը: Հաջորդ սրահներում գորգեր և կարպետներ էին: Մենք սովորեցինք տարբերել գորգը կարպետից, գորգը խավ ուներ, իսկ կարպետը ոչ:  Ծանոթացանք գորգերի տեսակներին և կարպետի հետ.... կար աստղագորգ, գոհարագորգ, վիշապագորգ կամ խնձորեսկ...

Ֆոտոպատում

вторник, 23 февраля 2016 г.

Ծաղիկներիերգը

Սրահի տեսարան. Նոր դպրոցի սովորողները շրջանաձև պպզած են Մարմարյա սրահի կերտրոնում, սպիտակ ֆետրե թրինոցներով
Հնչում է Վիվալդիի տարվա եղանակները՝ Ձմեռ

Հաղորդավար 1 ԱրմանՈ՞ւրգնացինծաղիկները
Հաղորդավար 2 Լիա - Սո՜ւս. քնածենհողիտակ,
Տաքծածկվածողջձմեռը
Ձյուն-ծածկոցովսպիտակ։
Գրիգ՝ Առավոտ
Հաղորդավար 1. ԱրմանՄեծգոլնընկավ, ձընհալնընկավ,
Հողըշընչեց,(շնչառություն) զեփյուռնեկավ

6 տարեկաններ – Քամին
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ
Քամինէ, քամին,
Տեսանզգամին.
Բերանչունի՝փըչումէ,
Թևերչունի՝թռչումէ,
Ձեռքերչունի՝քաշումէ,
Իմփոքրիկինքըշումէ։

Հաղորդավար 2 Լիա -  Կգագարնանարևնէլետ
Իրշողերովկենդանի,
Ձմռանսաստիկցրտերիհետ
Ձյուն-ծածկոցըկըտանի։
Բարի Լույսի զանգեր զանգին
Հաղորդավար 1 Արման  նստածների միջով-արթնացնելով
«Ելե՛ք, կասի, իմմանուկնե՛ր»,
Ուհենցնրանքիմանան,
Դուրսկըհանենգլխիկները,
Աչիկներըկըբանա
Տեսարան. Երաժշտություն, սրահը արթնանում է, կենտրոնում արևն է
Արևների շարք, երգում են սրահում կանգնածները
Հաղորդավար 1 ԼիաԱրևնելավվառճառագած,
Հարցմունքարավհողինհակված.

Արևներ (5-րդ դասարանցիներ)-Սիրունաղջի՜կ, ի՞նչղըրկեմքեզ:

Աղջիկներ (3-րդ դասարնցիներ)
Եսծաղիկներկուզեմպես-պես:
Երգ…

Արևներ (5-րդ դասարանցիներ)
Ա՜յաղբյուրներ, ա՜յգետակներ,
Սառցիներքևքընա՞ծեքդեռ.
Դո՜ւրսեկեք, դո՛ւրս,
Շո՛ւտ, դեպիլուս,
Նորաշխուժով
Ունորուժով
Կարկաչեցեք
Ուկանչեցեք
Հողումքընածսիրուններին՝
Ծաղիկներինուծիլերին:

-Էս առուն ջուր է գալիս  երգ ներկայացում

Ջրերի2-րդ դասարանցիներ

Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Էսի՛նչքանուշ...
Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
Քա՞նիքընեք, վե՜րկացեք, վե՜ր,
Խընկածաղիկ,Ծընկածաղիկ,Արևքուրիկ
Շար-շարուրիկ
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Քանի՞քընեքհողիմիջին,
Եկեքէստեղ, սարիլանջին,
Առվիափին. հովըստվերում,
Ժայռիտակին, հովիտներում,
Կանաչխոտով,
Անուշհոտով,
Ծիծաղեցեք
Ուծաղկեցեք:
Ջրերի խումբը արտասանում է, իսկ մյուսները որպես ֆոն՝ Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Մարե, մարե
Ծաղիկները 1-ին դասարան
Բարև, բարև, կարմիրարև,
Ա՛խ, ի՜նչլավէդեպիվերև
Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
Կապո՛ւյտ, հըստա՛կ...

Պար.....
Շավալի
Արև (Տաթև Ստեփանյան)
Սիրո՞ւմեքինձ...

երգ .......
Արևը կայնե
Ծաղիկներ (բոլորը)
Ա՛խէնպեսեմսիրում, էնպե՛ս,
Էլառանցքեզչեմապրիլես...
Հասմիկ ՂազարյանԵսքեզհետեմուրորգընաս...
Արմինե Մնացականյան- Եսկըտըխրեմ՝որհեռանաս...
երգ՝ Հաբրբան

Արևնեներ(5-րդ դասարան)
Ապաեթեձեզհամբուրե՞մ....

Ծաղիկներ առաջին դասարան
Եսհաճույքիցկըկարմրեմ....
Եսկըբուրեմ...
Եսկըմարեմ...

Պար.... Էջմիածին
Արևներ (5-րդ դասարան)
Ա՜յանուշներ,
Ա՜յքընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
Բաժակներդբացեքիմդեմ,
Հազարգույնի, հազարձևի,
Պայծառ, ծավիուծարավի,
Լըցնեմշողով,
Գոհարցողով,
Ջերմեթերով,
Նուրբթըրթիռով,
Կյանքիհյութով,
Խունկիհոտով,
Ա՜յանուշներ,
Ա՜յքնքուշներ...

երգ.... Ճոր պար

Աղջիկներ
Լիա-Էսի՛նչանթիվծաղիկներկան.
-Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկելենվառ,
Ողջինձհամա՛ր, ողջինչհամա՛ր...
Միասնական պաերի շարան


пятница, 12 февраля 2016 г.

Հողը

1.Որտեղից է գոյանում հողը և ինչպես։Դա  երկրի տարածություններից դա փխրող բան է դդրան անվանում են հող:
2.Հողի գույները, ինչու է այդպես։ Հումուս։Եթե հողը շականագույն է ուրեմն հումուսը քիչ է իսկ եթե մուգ է ուրեմն շատ է:
4.Հողի կարևոր հատկությունները։Որի մեջ,որ բույս աճի:
5.Հողի պահպանում, խնայում։Հողի աննթատ պետք է ջրել,մեջը բույս տնգել փխրեցնենք:

понедельник, 8 февраля 2016 г.

Հովհանես Թումանյան Ախթամար



Հովհաննես Թումանյան

ԱԽԹԱՄԱՐ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:
Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:
Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:
Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:
Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Կասկածավո՜ր լուռ գիշեր...
Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:
Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից...
Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին...
«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։
Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում...
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց...
Ի՞նչի տեղ է մեզ դընում...»։
Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»։
Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։
Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր...»։
Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։
1891
Լրացուցիչ տեղեկություններ
Տրամադրել է՝ Ա. Գրիգորյան
Տես նաև
Произведение Ахтамар на русском.
Թումանյանի այլ ստեղծագործությունները հայերեն և ռուսերեն։
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice

воскресенье, 7 февраля 2016 г.

Հովհաննես Թումանյան


1661191_483199098452417_1955208435_n
Հովհաննես Թումանյանը հայ ժո­ղովրդի ազգային մեծ բանաստեղծն է:
Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն հայոց բանաստեղծ»: Նա ծնվել է 1869 թ.
Լոռու Դսեղ գյուղում: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, զրույց­ներ ու հեքիաթներ, քառյակներ, պատ­մվածքներ, ակնարկներ և այլն:
Թումանյանը անսահման հարազատ է յուրաքանչյուր հայի: Քանի որ նա գրել է և մեծերի, և փոքրերի համար, նրա ստեղ­ծագործությունները հայ մարդուն ուղեկ­ցում են իր ամբողջ կյանքի ընթացքում:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Պարույր Սևակ
Թումանյանը անսահման հայրենասեր մարդ և բանաստեղծ էր: Նա իրենն էր համարում հայրենիքի և վիշտը, և ուրախությունը: Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանը իր հուշերում պատմում է մի դրվագ Թումանյանի կյանքից: Նա ներկայացնում է իրենց այցելությունը Անի: «Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին,- գրում է Իսահակյանը,- Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը’ հայացքը շարունակ պարիսպներին: Նա հիացմունքով դիտում էր ամեն մի բեկոր’ արվեստի կնիք կրող: Լուռ, մտասույզ թափառում էր’ անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ
շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամար­ներին, քանդակներին, ապա աչքերը գոցում, կարծես մի երաժշտություն էր լսու՝’ ոչ սովորական, ոչ այս աշխարհից։
….Երբ պարիսպներից դուրս էինք գալիս արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց. «Ինչքան մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա։ Միթե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»։

четверг, 4 февраля 2016 г.

Գտեք հանելուկների պատասխաները



Կանգնած են դաշտում քույրիկներ

Դեղին աչքով, սպիտակ թարթիչներով: (Երիցուկ)



Մեր այգում ճառագայթեց մի հանելուկ.

Հյութալի ե րնդարձակ ու շատ կլոր,

Ամռանր դեռ կանաչ, իսկ աշնանր շատ կարմիր: (Լոլիկ)



Կլոր ու կարմիր աճում եմ ճյուղին,

Ինձ սիրում են մեծերր ե փոքրիկ երեխաներր: (Խնձոր)

ԲՈՒՅՍԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ


risunok1
Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:
Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներև: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։
Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:
Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։
Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:
Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:
Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա

среда, 3 февраля 2016 г.

Հողի բերրիություն



Mikania micrantha at Kadavoor.jpg
TVA Results of Fertilizer.gif
հողի հատկություն, որով բույսն ապահովվում է յուրացվող սննդանյութերով, խոնավությամբ, օդով և դառնում բերքատու։ Տարբերում են.
  • Պոտենցիալ (բնական) հողի բերրիություն՝ տվյալ ժամանակաշրջանում հողի մեջ եղած բույսերի համար անմատչելի սննդանյութերը, դրանց ընդհանուր պաշարները, խոնավությունը
  • Արդյունավետ (տնտեսական) հողի բերրիութուն՝ տվյալ տարում մշակվող բույսերի կողմից բերքատվության տարրերի օգտագործման հնարավորությունը, փաստացի բերքատվությունը, որն առաջին հերթին կախված է ագրոտեխնիկական համալիրի միջոցառումների կիրառումից։
Հողի բերրիության կարևորագույն գործոններն են. բույսերին անհրաժեշտ սննդանյութերի պարունակությունը, մատչելի խոնավության առկայությունը, դրա կայուն մակարդակը, հողի օդային ռեժիմը (արմատային համակարգի լավ զարգացման, ինչպես նաև մանրէներիկենսագործունեության համար), հողի մեխանիկական կազմը, կառուցվածքը և ռեակցիան, թունավոր նյութերի պարունակությունը և այլն։ Հողի բերրիությունը կախված է հող առաջացնող գործոններից՝ կլիմայից, հողառաջացնող ապարներից, բնական և մշակովիբուսականությունից, ռելիեֆից, բայց առանձնակի նշանակություն ունի հողօգտագործման բնույթը։ Բերքատու, հարուստ հողերը պարունակում են մեծ քանակությամբ հումուս (5-40%), ազոտականֆոսֆորականկալիումական միացություններ, որոնք բույսերին մատչելի են միայն շարժուն վիճակում։ Հողի հումուսը, որը բերրիության ցուցանիշն է, անմիջապես բույսին սնել չի կարող, այն մշակման ընթացքում տարրալուծվում է՝ ազատելով ազոտը, ֆոսֆորը, կալիումը, որոնցով և բույսերը սնվում են։ Բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է հողն ապահովել այդ կարևվոր տարրերով, ինչպես նաև միկրոտարրերով (Տ, Mo, Fe, Cu, Zn)։ Բացի այդ անհրաժեշտ է ապահովել հողի ջրակլանունակությունը, օդի ազատ շրջանառությունը, բարելավել ստրուկտուրան և այլն՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված, յուրաքանչյուր շրջանի հողակլիմայական պայմաններին համապատասխան ագրոտեխնիկա՝ ցանքաշրջանառության, պարարտացման ճիշտ համակարգ, հողի արդյունավետ մշակումː

Մայր հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն Է:

Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել Է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հոդն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց:
Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում Է քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև. այն ժամանակ, երբ ուժեղ քամին Է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության:

вторник, 2 февраля 2016 г.

Հովաննես Թումանյան

1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»: 
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:
Ի՞նչ են մտածում Թումանյանի մասին մեծերը
«Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի»: