пятница, 27 мая 2016 г.

Վահագ

Համադրություն

Արամազդը-Զևսին-  երկնքի և երկրի արարիչ
Անահիտը-Արտեմիսին- մայր աստվածուհի, մայրության, բերքի և պտղաբերության
Վահագն-Արեսին կամ Հերակլեսին — ամպրոպի ու կայծակի աստվածն
Տիրը-Ապոլոնին կամ Հերմեսին-  իմաստությունների, ուսման, գիտության աստված
Աստղիկին-Աֆրոդիտեն- սիրո և ջրի աստվածուհի
Սպանդարամետը-Հադեսին- ստորերկրյա թագավորության աստված
Միհրը-Հելիոսին կամ Հեփեստոսին- լույսի և մաքրության` արևի աստված
Նանեին-Աթենասը- պատերազմի աստվածուհի

четверг, 26 мая 2016 г.

Ուսումնական Ճամբար



Այս շաբաթ սկսվելու է մեր ուսմնական ճաբարը: Դա իմ ամենասիրելի  շաբաթներնն է: Դա տևելու է 2 շաբաթ: Իմ կարծիքով այնտեղ լինելու է լողավազան քանի որ ամառ է, գնալու ենք ճամբարների, ճամփորդություների և այլ հետաքրքիր  ժամանակ անցկցն ենք:Մենք բաժանվելու ենք տարբեր խնբերի և անցկացն ենք հիանալի ժամանակ, եթե կցանկանաք համեցեք <<ՄխիթարՍեբաստացի>>կրթահամալիր Նոր դպրոց:Մենք Ձեզ սպասում ենք:





Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան


Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան


Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնում եվրոպացիները դրանք համարում էին հրաշքների և ան­համար հարստությունների երկրներ: Դա է պատճառը, որ, չնայած բազ­մաթիվ դժվարություններին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրա­կանները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան և Չինաստան:

Այդ նպատակով, 13-րդ դարի կեսերին վենետիկցի հայտնի վա­ճառական, ճանապարհորդ Մարկո Պոլոն ուղևորվեց դեպի Արևելք: Այդ ճանապարհորդությունը շատ երկար տևեց, սակայն առանց արտակարգ դժվա­րությունների նա հասավ Չինաստան: Այս­տեղ նա մնաց շուրջ 17 տարի: Այդ տարիների ընթացքում Մարկո Պոլոն կարողացավ լավ ծանոթանալ այդ Երկրի մեծ մասին և նրա հարևան մի քանի երկրներին (Մոնղոլիա, Հնդկաստան): Նա իր «Աշխարհի բազմա­զանության մասին» գրքում բազմաթիվ էջեր է նվիրել Չինաստանի հարստությունների, նրա ոսկով ու թանկարժեք քարերով զար­դարված պալատների, առևտրական խոշոր քաղաքների, բարեկարգ ճանապարհների ու կամուրջների, անգին մետաքսի, չին ժողովրդի զբաղմունքի և կենցաղի նկարագրություններին: Մարկո Պոլոյի գրքում արժեքավոր բազմաթիվ տեղեկություններ են հաղորդվում նաև հայկական Կիլիկիայի և Մեծ Հայքի վերաբերյալ:
Դեպի Չինաստան կատարած իր ուղևորությամբ Մարկո Պոլոն եվրոպացիների համար վերահայտնագործեց Արևմուտքն Արևելքի հետ կապող հնագույն, բայց վաղուց մոռացված քարավանային այն ճանա­պարհը, որն անցնում էր նաև Հայաստանի, Վրաստանի և Պարսկաս­տանի տարածքներով:
Պակաս նշանակություն չունեցավ նաև Մարկո Պոլոյի վերադարձը Չինաստանից: Նա վերադարձավ ծովային ճանապարհով մինչև Պարսից ծոց, որտեղից էլ ցամաքով հասավ Վենետիկ:
15-րդ դարում դեպի Հնդկաստան տանող ցամաքային ճանապարհը դառնում է խիստ վտանգավոր, բանի որ թուրքերը ամբողջությամբ նվաճում են Փոքր Ասիա թերակղզին: Նոր անվտանգ ծովային ճանապարհ դեպի Հնդկաստան հայտնագործում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման: Նրա նավերը, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը հարավից, կտրելով Հնդկական օվկիանոսի ջրերը, 1498թ. հասան Հնդկաստանի ափերը:
Արաբ վաճառականները, այցելելով ժամանակի հայտնի աշխարհի գրեթե բոլոր երկրները՝ Իսպանիայից մինչև Հնդկաստան, Չինաստան ու Ճապոնիա և Սկանդինավյան թերակղզուց մինչև Մադագասկար նույնպես նպաստեցին աշխարհի մասին նոր գիտելիքների ձեռքբեր­մանը: Արաբների շնորհիվ եվրոպացիներին հայտնի դարձան հնդիկների և չինացիների նվաճումները: Օրինակ՝ արաբների միջոցով են մեզ հասել արաբական թվանշանները, մինչդեռ իրականում դրանք ստեղծել են
հնդիկները: Հնդիկներին է պատկանում նաև շախմատի գյուտը: Իսկ թղթի, թղթադրամի, վառոդի, շաքարի, կողմնացույցի, մետաքսի, ճենապակու, երկրաշարժը գրանցող սարքի, գրատպության գյուտերի հեղինակը չինա­ցիներն են համարվում: Եվ պատահական չէ, որ հայերենում ամենայն գեղեցիկն ու յուրահատուկը անվանում են չնաշխարհիկ, այսինքն՝ «չին աշխարհից բերված»: Կողմ­նացույցի շնորհիվ աշխարհագրական շատ ու շատ մեծարժեք հայտնագործություններ իրականացվեցին:

вторник, 24 мая 2016 г.

Մաթեմատիկա 25.05.2016

                                                                           25.05.2016
                                                                    Պարապունք 63


Խնդիր 1.

Ողանկյան երկարությունը - 15սմ-ով երկար է լայնությունից:
P=150սմ
-----------------------------------------------------------------------------------------
Ուղանկյան կողմերը հարցական:


                                                                    Լուծում
                                                                  150-30=120
                                                                   120/4=30
                                                                    30+45=75սմ




Խնդիր 2.

Քառակուու պարագիծը հավասար է-80սմ
Քառակուսու մակերեցը-?


                                                                               Լուծում
                                                                               80/4=20
                                                                                S=20x20=400սմ


Խնդիր 3.

Քառակուսու մակերեսը-25սմ
Քառակուսու պարագիծը-?
                                                                           Լուծ?ում
                                                                        25/4=51 1մ ն
                                       
 

понедельник, 9 мая 2016 г.

Քարտեզ


Ճամփորդություն դեպի Ահնիձոր

Ճամփորդություն դեպի Ահնիձոր
Այսօր ճամփորեցինք դեպի Լոռի՝ Ահնիձոր: Շատ ուրախ գնացինք, մեզ հետ էին ընկեր Գայանեն և ընկեր Հարությունյանը: Մեր ծրագիրը այսպիսինն էր՝

Վանաձոր՝ Ղարաքիլիսա եկեղեցի, թթու ջուր
Ահնիձորը իր տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ
Դսեղի Բարձրաքաշ եկեղեցին

                                                                      1-րդ օր
Մեկնեցինք Նոր դպրոցից: Կագնեցինք Ապարանում, նախաճաշեցինք, խաղացինք և նորից ճանապարհ ընկանք դեպի Վանաձոր: Հասանք Վանաձոր, համտեսեցինք Թթու ջրից և մտանք Ղարաքիլիսա եկեղեցին. մոմ վառեցինք, աղոթեցինք և նորից ճամփա ընկանք արդեն դեպի Ահնիձոր: Հասանք Ահնիձոր, հանդիպեցինք Հրանտ Մաթևոսյանի եղբոր հետ, նրանից հարցազրոյւց վերցրինք և գնացինք մեր տուն, որտեղ պետք է մենք մնայինք:


                                                                       2-րդ օր
Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և գացինք Ահնիձորի դպրոցը: Գտանք մեզ նոր ընկերներ, որ պետք է իրենց տանը գիշերեինք: Դրանից հետո գնացինք այնտեղի Խաչը, դրանից հետո գնացինք Կանաչ դաշտ: Սկսեց անձրևել, վազեցինք մեր նոր ընկերների տուն և խաղացինք: Անձրևը կտրվեց, գնացինք Չռչռ ջրվեժը, որից հետո քնեցինք:


                                                                        3-րդ օր
Արթնացանք և նախաճաշեցինք; Մեզ ուղեկցեցին դեպի մեքենա, որպեսզի գնանք Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն- թանգարան: Տեսանք նրա սենյակը, թե որտեղ է ճաշել, նրա և իր կնոջ շորերը: Դրանից հետո գնացինք ընկեր Անահիտի տիկնիկների ցուցահանդես, փոքրիկ զբոսանք կատարեցինք Դսեղում: Իջանք Սբ. Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցի: Մինչ 40մանկաց եկեղեցի իջնելը բաց դաշտում Համբարձում տոնը նշե, վիճակ հանեցինք և հետո վերադարձանք Երևան:

Շա՜տ, շա՜տ շնորհակալություն մեր հարգելի ընկեր Հարությունանին, որ մեզ պարգևեց այսպիսի գեղեցիկ և հետաքրքիր օրեր:










Ֆոտոպատում՝.









четверг, 5 мая 2016 г.

Մարմիններ և Նյութեր

Ափսե-կավ է, ապյակ է ,պլասմաս է, ալյումին է:
Պատռաքաղ-կավ է, ապյակ է, պլասմաս է, ալյումին է:
Աթոռ-խայտ է;
Շիշ- կավ է, պլասմաս է:
Բաժակ- կավ է, ապյակ է, պլլասմաս է, ալյումին է:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Նախորդ դասարաններում դու արդեն ծանոթացել ես քեզ շրջապատող կենդանի և անկենդան բնությանը, տարբեր իրերի ու երևույթների: Միաժամանակ ուսումնասիրել ես մարդու օրգանիզմին, առողջությանը վերաբերող տարբեր թեմաներ, քո ուշադրությունից չեն վրիպել նույնիսկ մարդկանց կողմից ստեղծված տարբեր իրերը: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ ւսնհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Ինչպես գիտես, Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:
Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը, ինչպես գիտես, կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):
Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում Է այն անոթի ձևը, որի մեջ լցված Է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելիմասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր Է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել Է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել Է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում Է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված Է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

понедельник, 2 мая 2016 г.

Հրանտ Մաթևոսյա








Շատերը գուցե պնդեն, թե ճանաչել են Հրանտ Մաթևոսյան մարդուն, բայց համոզված եմ՝ ճանաչել են այնքան, ինչքան միայն աչքը կարող է տեսնել կամ ականջը՝ լսել: Ինչպես բոլոր մեծերը, երեխայի նման անպաշտպան էր կյանքի խարդավանքների հանդեպ: Շիտակ էր, ծայրեծայր լիքը սիրով: Ամբողջովին սեր էր: Ամբողջովին՝ բարություն: Ինչպե՜ս էր սիրում կյանքը, մարդուն, աշխարհը և հատկապես աշխարհի իր փոքրիկ անկյունը՝ Լոռին: Ինչպե՜ս էր սիրում բառը, բառերի ներդաշնակ խաղը: Բառի պաշտամունք ուներ: Սովորական գրություն գրելիս անգամ ուշադրությամբ, երկյուղածությամբ, տառապանքով ընտրում էր յուրաքանչյուր բառը, բառի տեղը, շեշտադրությունը: Յուրաքանչյուր բառը պիտի հնչեր սեփական ձայնով: Վախենում էր մեռած բառերից: Վերջին տարիներին ժուռնալիստի աշխատանքը մի երևույթ բացահայտեց ինձ համար: Մարդիկ կան՝ խոսում են սահուն, հաճելի, բայց երբ այդ խոսքը դարձնում ես գրավոր, տակը ոչինչ չի մնում, որովհետև ասելիք չկա, չկա երկյուղածություն բառի նկատմամբ: Ամբողջը ծեծված մտքերի ու ավելորդ բառերի անհարկի կրկնություն է: Հրանտ Մաթևոսյանի խոսքն ուրիշ էր՝ երբ գրավոր էիր դարձնում, պարզվում էր՝ ոչ մի ավելորդ բառ չի ասված: Ոչ կարող ես պակասեցնել, ոչ ավելացնել:
Շռայլ էր: Շռայլորեն տալիս էր ամեն ինչ՝ հոգու ջերմությունը, էներգիան, կյանքի թանկարժեք ժամանակը, գրպանի դրամը: Ցուրտ ու դժվար տարիներին նրան դիմողը երբեք ձեռնունայն չէր հեռանում: Տալիս էր անգամ նրանց, ովքեր ստանալուց հետո չէին հապաղում չարախոսել: 
Համեստ էր ու խոնարհ զարմանալու աստիճանի, ինչը հատուկ է մեծերին, ինչպես մեծամտությունը՝ ապաշնորհներին: Հիմա, երբ չկա, նոր կզգանք իր կարիքը, կտեսնենք բաց մնացած իր տեղը: Իր խոսքը, իր ասելիքն անմիջական էր՝ իր գյուղի, իր դրկիցի, իր ազգի մասին, առանց ավելորդ ջղաձգությունների, առանց ծռմռվելու, առանց օտարամեծարության: Նա բավարարված և հպարտ էր իր նախնիներից ստացած ժառանգությամբ և իրեն տրվածով ելավ համաշխարհային ասպարեզ ու մի աստիճան վեր բարձրացրեց պապերից և նախապապերից ժառանգածը: Մինչև վերջին բջիջը հայ էր, լոռեցի, միևնույն ժամանակ՝ լիարյուն աշխարհաքաղաքացի: Նա համամարդկային երթին միանալու համար երբեք չփոխեց տարազը, մտավ այնպես, ինչպես կար՝ հայ, լոռեցի, ահնիձորցի Իգնատի զավակ: Եվ աշխարհը ճանաչեց ու ընդունեց հենց այդպիսին:







Անահիտ և Հերա

                                                                                           Անահիտ

Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին: Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին: Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն:




                                                                            Հերա

Հերան    Զևսի կինն ու քույրն էր:Հովանավորում է ամուսնությունը:

Հացը

http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7051#.VybwQvmLTIV


  1. Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
  2. Գտիր հակադրություններ՝  ա. շան ազնվության և տղայի անազնվության միջև, բ. տան հարմարավետության և անտառում եղած դժվարությունների միջև, գ. բնության գեղեցկության և մարդու արարքի տգեղության միջև, դ. ավագների աշխատասիրության և տղայի ծուլության միջև:
  3. Ինրո՞վ է կարևոր շան կերպարը պատմվածքում:
  4. Բնութագրիր տղային՝ արդարացնելով և մեղադրելով:
  5. Ինչո՞ւ է վերնագրված Հացը:
  6. Ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը:

1.Տղան շատ ալարկոտ էր, բայց նաև շատ հակացող էր:Նա հասկացավ իր սխալը և նեղվեց դրանից:Նա շատ սխալներ գործեց, բայց հասկացավ, որ պետք է հայրիկին օգնել և գնաց խոզերին փնտրելու կեսից նա ետ վերադաձավ նա նորից սխալ գործեց:Նա շատ անիմաստ հարցեր էր տալիս իր հայրիկին նա ալաում էր գնալ խոզերին բերել:Նա ուզում էր մտնել իր մայրիկի, հայրիկի և իր հորեղբոր աչքը: Հայրը շատ հիվանդ էր և իր մեջքը  ցավում էր, բայց նա ամեն ինչ անում էր, որ խոզերին ետ բերի:




2.

ա.Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էր նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը դարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։



բ.Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին:


գ.Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։




դ.Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։




3.Շունը հսկում էր հավաբունը, որ գող ուրուրը չգար ու նրանց չգողանար:


4.Եթե նա գիրքը իսկապես կարդար կարելի էր նրան աչդարացներ, բայց մենք նրան մեղադր

ում ենք, որովհետև նա պարապ նստած էր և ճեր ուզում գնար խոզերին գտնել:

ե
5.Վերնագիրն էր Հացը, որովհետև տղան չվաստակեց իր հասը, իսկ իրենց հացը հենց խոզերնն եին:


6. Ով աշխատի նա կուտի: