понедельник, 9 мая 2016 г.

Ճամփորդություն դեպի Ահնիձոր

Ճամփորդություն դեպի Ահնիձոր
Այսօր ճամփորեցինք դեպի Լոռի՝ Ահնիձոր: Շատ ուրախ գնացինք, մեզ հետ էին ընկեր Գայանեն և ընկեր Հարությունյանը: Մեր ծրագիրը այսպիսինն էր՝

Վանաձոր՝ Ղարաքիլիսա եկեղեցի, թթու ջուր
Ահնիձորը իր տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ
Դսեղի Բարձրաքաշ եկեղեցին

                                                                      1-րդ օր
Մեկնեցինք Նոր դպրոցից: Կագնեցինք Ապարանում, նախաճաշեցինք, խաղացինք և նորից ճանապարհ ընկանք դեպի Վանաձոր: Հասանք Վանաձոր, համտեսեցինք Թթու ջրից և մտանք Ղարաքիլիսա եկեղեցին. մոմ վառեցինք, աղոթեցինք և նորից ճամփա ընկանք արդեն դեպի Ահնիձոր: Հասանք Ահնիձոր, հանդիպեցինք Հրանտ Մաթևոսյանի եղբոր հետ, նրանից հարցազրոյւց վերցրինք և գնացինք մեր տուն, որտեղ պետք է մենք մնայինք:


                                                                       2-րդ օր
Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և գացինք Ահնիձորի դպրոցը: Գտանք մեզ նոր ընկերներ, որ պետք է իրենց տանը գիշերեինք: Դրանից հետո գնացինք այնտեղի Խաչը, դրանից հետո գնացինք Կանաչ դաշտ: Սկսեց անձրևել, վազեցինք մեր նոր ընկերների տուն և խաղացինք: Անձրևը կտրվեց, գնացինք Չռչռ ջրվեժը, որից հետո քնեցինք:


                                                                        3-րդ օր
Արթնացանք և նախաճաշեցինք; Մեզ ուղեկցեցին դեպի մեքենա, որպեսզի գնանք Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն- թանգարան: Տեսանք նրա սենյակը, թե որտեղ է ճաշել, նրա և իր կնոջ շորերը: Դրանից հետո գնացինք ընկեր Անահիտի տիկնիկների ցուցահանդես, փոքրիկ զբոսանք կատարեցինք Դսեղում: Իջանք Սբ. Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցի: Մինչ 40մանկաց եկեղեցի իջնելը բաց դաշտում Համբարձում տոնը նշե, վիճակ հանեցինք և հետո վերադարձանք Երևան:

Շա՜տ, շա՜տ շնորհակալություն մեր հարգելի ընկեր Հարությունանին, որ մեզ պարգևեց այսպիսի գեղեցիկ և հետաքրքիր օրեր:










Ֆոտոպատում՝.









Комментариев нет:

Отправить комментарий