понедельник, 11 апреля 2016 г.

Մայրամուտ

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:




1.Բանաստեղծությունը գեղեցիկ է հնչում, որովհետև մեկը մյուսի գեղեղեցիկ շարունակություննե:
2. Սարը ննջում է կարծես ծաղկե անկողնում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի...
3.Ես տեսել եմ մայրամուտը Սևանի ափին:Այն շատ գեղեցիկ էր,արևը դեղնա-կարմրանարնջագույն էր դարձել և այդ պատկերը արտացոլվում էր Սևանա լճի մեջ:
4.Արևածագը:Ես սիրում եմ արևածագը, երբ մթնշաղի մշուշից դուրս է գալիս պայծառ արևը:

Комментариев нет:

Отправить комментарий