вторник, 12 апреля 2016 г.

12.04.2016 Տնային աշխատանք

                                               <<Իմ սիրած երևույթններն ու պահերը>>


Իմ սիրած երևույթը դա տերևաթափն է:Իմ սիրած պահը դա արևածագն է:Ես սիրում եմ արևածագը, որի  ժամանակ արևը դուրս է գալիս մթնշաղից,նաև սիրում եմ մայրամուտը:Մի անգամ ես տեսա մայրամուտը, երբ գնացել էինք արշավի:Այդ օրը արևն այնքան գեղեցիկ էր մտել էր երկու սսարերին արանքը և սարերի վրա արտացոլվել էին բազմերանգ գույները:Այդ տեսարանը տեսնելիս ես հիացա և իմ աչքերը փայլեցին:Երբ ես զրուցում էի քույրիկիս հետ, նա ինձ ասաց, որ նույնպես սիրում է արևածագն ու մայրամուտը:
Տերևաթափը ինձ դուր է գալիս այն պատճառով, որ այդ ժամանակ ատառն ու այգիները ներկվում են տարբեր գոյներով, նաև սիրում եմ նրա համար, որ  քայլելիս խշխշում է:Ես սիրում եմ նաև ամառը քանի որ ամռանը մենք ավելի շատ ժամանակ ենք ունենում խաղալու համար, սակայն  այդ ընթացքում ես շատ եմ կարոտում իմ սիրելի ուսուցիչներին:Ամենաշատը  ես  սիրում եմ աշունը, որովհետև իմ ծննդյան օրը աշնանն է, բացի այդ աշնանաը շուկան լի է համեղ մրգերով, իսկ ես մրգեր շատ եմ սիրում:

Комментариев нет:

Отправить комментарий