вторник, 12 апреля 2016 г.

Անձրև տնային աշխատանք

ԱՆՁՐԵՎ




Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտնել,
Փշաքաղվել է,
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Թվարկի՛ր հերոսներին:
  2. Դուրս գրի՛ր պատկերները:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած պատկերը:
  4. Գտի՛ր շանթ, հավք, սարսուռ, տագնապ, հոնք բառերի հոմանիշները:
  5. Կարմիր գույնով ներկի՛ր բայերը, գոյականները՝ կապույտ, իսկ ածականները՝ մանուշակագույն:


1.Ամպը,ձորը,առուն,ուռինհավքը,քամնի,քարայրը, աչքը, շանթը հոնքը:
2.Կախված ամպ,մթին երկինք,տագնապած ձոր,ուշաթափ առուն,մրսող հավքը,փշաքաղված քամին,վիրավոր վիրավոր ամպ:
3.Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
4.Շանթ-կայծակ
Հավք-թռչուն
Սարասուռ-դող
Տագնապ-անհանգստություն
Հոնք-ունք
5.

Комментариев нет:

Отправить комментарий