вторник, 1 декабря 2015 г.

                                                             Նավաստի խաղեր  հին հայաստանում

 Հին Հայաստանում տարեմուտին կազմակերպվում էին մարզական մրցումներ, որոնք կոչվում էին նավասարդյան խաղեր: Դրանք նաև համարվում էին տոնախմբություն, որովհետև անց էին կացվում մեծ հանդիսավորությամբ: Նավասարդյան տոնախմբությունները նվիրված էին Ամանոր աստծուն և տեղի էին ունենում օզոստոսի 11-ին: Հին հունական օլիմպիական խաղերի նման Նավասարդյան տոնախմբության ժամանակ կազմակերպվում էին ոչ միայն արվեստի, գրականության, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների մրցույթներ, այլև բազմազան մարզական խաղերի և տարբեր մարզաձևերի մրցումներ: Տոնախմբությանը մասնակցում էին գուսաններ, բանաստեղծներ, որոնք կատարում էին իրենց ստեղծագործությունները, անց էին կացվում նաև թատերախաղերի, պարերի և երգերի մրցություններ և այլն: Նավասարդյան տոնախմբության ժամանակ մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սուսերամարտից, ըմբշամարտից, գնդակախաղերից, ձիարշավից և այլն: Նավասարդի գլխավոր տոնակատարությունը տեղի էր ունենում Բագավանում:

Комментариев нет:

Отправить комментарий