воскресенье, 20 декабря 2015 г.


Սուրբ Գայանե եկեղեցի, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Էջմիածին քաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցուգլխավոր սրբավայրերից մեկը, հայկական ճարտարապետության հուշարձան։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սուրբ Գայանեի գերեզմանը։
Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից մեկն է։ Այն գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում V-VII դարերում և ներկայացված է նույն ժամանակաշրջանին վերաբերվող մի շարք հուշարձաններով (ՏեկորիԲագավանիՄրենի ևՕձունի տաճարներ)։
Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը՝ հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց։ Հարավային ավանդատան միջից բացվում է մեկ այլ դուռ, որ տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն։
1652 թվականին, Փիլիփոս կաթողիկոսի օրոք եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։ Քիչ անց՝ 1679թ. Արարատյան դաշտավայրումտեղի է ունենում մեծ երկրաշարժ, որից զգալիորեն տուժում է նաև Գայանեի վկայարանը։ Եվ ահա Եղիազար Այնթապցի կաթողիկոսը ձեռնամուխ է լինում այս տաճարի վերակառուցմանը։ Այդ առիթով թողած արձանագրության մեջ ասվում է, որ վերակառուցման ժամանակ վանքը շրջապատվել է միաբանական խցերով, ավելացվել են խորաններ Սբ. Պողոս և Պետրոս առաքյալների անուններով, որոնք զետեղված են եռակամար գավիթ-սրահի տակ, որը հետագայում դարձել է կաթողիկոսական դամբարան։ Որոշ ժամանակ անց՝ 1764թ. Սիմեոն Երևանցի հայրապետը վանքի տարածքում կառուցում է խոշոր սառցատուն, մառան կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «մաղազա», որը ծառայում էր վանքի մթերքները պահելու համար։ Իսկ 1847թ. Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը վանքի արևելյան պարսպին կից կառուցում է մեծածավալ գոմ, որն այսօր մեզ է հասել կիսավեր վիճակում։ Նույն ժամանակաշրջանում Գայանեի վանքի վանահայր Վահան եպս. Բաստամյանցը վերանորոգում է վանքը, կառուցում է արևմտյան կամարակապ դարպասը, նրա երկու կողմերում զետեղված շենքերը, որոնցից մեկը ծառայում է որպես դպրոց, որտեղն ինքն անձամբ է դասավանդում։ Նա նաև այստեղ հիմնում է փոքրիկ տպարան և սկսում հրատարակել «Դպրոց» ամսագիրը։ 1910թ. Նոր Նախիջևանի հայ համայնքը սրբուհու գերեզմանի համար սև գրանիտից տապանաքար է նվիրաբերում վանքին։ 1959թ. Վազգեն Վեհափառի կարգադրությամբ բարեկարգվում է եկեղեցու տարածքը, ինչպես նաև կառուցվում է մատաղատուն և աղբյուր(ճարտ. Ռ. Իսրայելյան)։ Գայանեի վանքի առջևի կամարակապ գավիթ-սրահում են ամփոփված Եղիազար Այնթապցի(1681-1691թթ.), Աբրահամ Խոշաբեցի(1730-1734թթ.), Ղազար Ջահկեցի(1737-1751թթ.), Մինաս Ակնեցի(1751-1753թթ.), Հակոբ Շամախեցի(1759-1763թթ.), Սիմեոն Երևանցի(1763-1780թթ.), Ղուկաս Կարնեցի(1780-1799թթ.), Դավիթ Էնեգեթցի(1801-1807թթ.) և այլ հայրապետների աճյուններ, իսկ վանքի շուրջ գտնվող գերեզմանատանն են հանգչում Րաֆֆու «Խենթի» հերոսը, զորահրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը, Ամենայն Հայեց Սոխակ՝ Լուսինե Զաքարյանը, Խ. Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը, Վազգեն Վեհափառի մայրը՝ տիկին Սիրանույշը և շատ ու շատ այլ նշանավոր մարդիկ։

Պատկերներ[խմբագրել]

Комментариев нет:

Отправить комментарий