среда, 1 июня 2016 г.

4-րդ դասարանի գիտելիքի ստուգում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2016թ.
Մայրենի լեզու, 4-րդ դասարան
Տարբերակ 1
Մաս առաջին
Կարդա՛ տեքստը և կատարի՛ ր առաջադրանքներն ըստ տեքստի:
Տնակը լիովին պատրաստ է: Քավոր Դդումը փորձեց ներս մտնել, բայց ծունկը խփեց
առաստաղին, և քիչ մնաց ամբողջ շինությունը փուլ գար:
«Ծերացել եմ և անճոռնիացել, հարկավոր է ավելի զգույշ լինել»,- մտածեց Դդումը: Նա
ծնկի իջնել դռան մոտ և փնչալով չորեքթաթ ներս մտավ: Բայց այստեղ նոր
դժվարություններ եղան, առանց կտուրը քանդելու հնարավոր չէր ոտքի կանգնել,
հատակին չէր կարելի պառկել, քանի որ հատակը շատ կարճ էր, իսկ կողքից կողք
դառնալ հնարավոր չէր նեղության պատճառով: Բայց կարևորն այն էր, թե ինչ անես
ոտքերդ: Եթե տուն ես մտել, պիտի ոտներդ էլ ներս տանես, թե չէ անձրևի տակ հո
չե՞ս թողնելու:
«Տեսնում եմ,- մտածեց քավոր Դդումը,- որ ես այս տանը պետք է նստած
ապրեմ»:
Այդպես էլ արեց: Նա զգուշորեն շունչ առնելով նստեց հատակին, պատուհանից
երևացող նրա դեմքն ամենամռայլ արտահայտությունն էր արտահայտում:
- Հը, ինչպե՞ս ես քեզ զգում, հարևան,- գլուխն իր արհեստանոցի պատուհանից
դուրս հանելով, հետաքրքրվեց վարպետ Խաղողը:
- Շնորհակալ եմ, վատ չեմ… ,- հառաչելով պատասխանեց քավոր Դդումը:
- Իսկ ուսերիդ մոտ նեղվածք չէ՞:
- Ո՛չ, ո՛չ: Ախր էս տունը հենց իմ չափսին եմ շինել:
Վարպետ Խաղողը, ինչպես միշտ ծոծրակը քորեց և ինչ-որ անհասկանալի բան
փնթփնթալ: Իսկ այդ ժամանակ քավոր Դդումի տունը տեսնելու համար բոլոր
կողմերից մարդիկ էին գալիս: Երեխաների մի ամբողջ բազմություն հավաքվեց:
Տղաներից ամենափոքրը թռավ կտուրը, պարելով սկսեց երգել:
Ծեր Դդումի ձեռքը աջ
Խոհանոցի մեջ է, տե՛ս,
Պատշգամբում է դրված
Նրա ձախ ձեռքը կարծես,
Իսկ մեծ քիթը, տես, ահա,
Սնդուկի մեջ է պահած:
- Զգո՜ւյշ, տղա՛,- աղերսեց քավոր Դդումը,- այդպես տունս կքանդես, ախր տունս
ջահել է դեռ, բոլորովին նոր է, մի օրական էլ չկա:
Որպեսզի երեխաների սիրտը շահի, նա հանեց մի բուռ կարմիր ու կանաչ կոտֆետ և
բաժանել երեխաներին: Նրանք ուրախ ճղճղոցով խլեցին կոնֆետները և իրար մեջ
բաժանելիս էլ մի լավ կռվեցին:
Այդ օրվանից քավոր Դդումը երբ փող էր ճարում, կոնֆետ էր առնում և երեխաների
համար դնել լուսամուտի գոգը, ոնց որ ծտերի համար փշրանք են դնում: Այդպես էլ
երեխաները նրա հետ բարեկամացան:
Երբեմն Դդումը տղաներին թույլ էր տալիս հերթով մտնել տնակը, իսկ ինքը դրսից
ուշադիր հետևում էր, որ երեխաները մի փորձանք չբերեն:
1. Ներկայացրո՛ւ քավոր Դդումի մտքերը.
ա) Ինչպե՞ս է մտքում բնութագրում իրեն Դդումը, երբ չի կարողանում տուն մտել
(դո՛ւրս գրիր տողերը):
«Ծերացել եմ և անճոռնիացել, հարկավոր է ավելի զգույշ լինել»
բ) Ի՞նչ է մտածում քավոր Դդումը, ինչպե՞ս պիտի ապրեր այդ տանը (դո՛ւրս գրիր
տողերը):
«Տեսնում եմ,- մտածեց քավոր Դդումը,- որ ես այս տանը պետք է նստած ապրեմ»:
2. Ինչպիսի՞ն է քավոր Դդումի տունը: Գունավորի՛ր ճիշտ պատասխանը.
ա) հին է ու խարխուլ,
բ) ջահել է և նոր,
գ) մեծ է ու ընդարձակ,
դ) երկհարկանի է:
3. Կտուրը բարձրացած տղայի կարծիքով որտե՞ղ է Դդումի քիթը (դո՛ւրս գրիր
հատվածը):
Իսկ մեծ քիթը, տես, ահա,
Սնդուկի մեջ է պահած:
4. Ի՞նչ դժվարությունների հանդիպեց քավոր Դդումը, երբ փորձեց տուն մտնել
(գունավորի՛ր ճիշտ պատասխանը).
ա) երեխաները փակել էին դուռը, չէր կարողանում մտնել,
բ) հարևան Խաղողը թույլ չէր տալիս,
գ) տնակը դեռ պատրաստ չէր,
դ) առանց կտուրը քանդելու հնարավոր չէր ոտքի կանգնել:
5. Ընտրի՛ր ճիշտ բնութագրումը՝ գունավորելով այն.
5.1 Քավոր Դդումը,
ա) դաժան էր,
բ) կռվարար էր,
գ) բարեհոգի էր,
դ) բամբասկոտ էր:
5.2 Վարպետ Խաղողը.
ա) կատակասեր էր,
բ) հետաքրքրասեր էր,
գ) ինքնահավան էր,
դ) հյուրասեր էր:
6. Տեքստի՝ դեղինով նշված չորս բառերն ուղիղ ձևով են դրված: Ձևափոխի՛ր դրանք
այնպես, որ նախադասություն ստացվի:
Իջնել-իջավ
Փնթփնթալ-փնթփնթաց
Բաժանել-բաժանեց
Դնել-դրեց
7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
- Հը, ինչպե՞ս ես քեզ զգում, հարևան,- գլուխն իր արհեստանոցի պատուհանից
դուրս հանելով, հետաքրքրվեց վարպետ Խաղողը:
Մաս երկրորդ
8. Տեքստի չորս բառերում բաց թողած տառերի փոխարեն կանաչ գծիկ է դրված:
Լրացրո՛ւ բաց թողած տառերը և գունավորի՛ր:
9. Տրված նախադասության ենթական գունավորի՛ր:
Երեխաները ուրախ-ուրախ խլեցին կոնֆետները:
10. Գունավորի՛ր անհոդակապ բառը.
ա) կատակասեր,
բ) դասացուցակ,
գ) ձնծաղիկ,
դ) հարցասեր:
11. Բաց թողած կետադրական նշանը դի՛ր.
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ,որ աշխարհք տեսնի։
12. Փակագծերում տրված բառերը ձևափոխի՛ր և կետերի փոխարեն տեղադրի՛ր
այնպես, որ նախադասություն ստացվի (ծառ, տանձ):
Ջելսոմինոն մոտեցավ ծառին, որից թափվում էին տարձեր:
13. Ի՞նչ է նշանակում ականջին օղ անել դարձվածքը.
ա) գեղեցկանալ,
բ) հարստանալ,
գ) հիշել՝ իբրև խրատ,
դ) նշան անել՝ չկորչելու համար:
14. Գունավորի՛ր հատուկ գոյականը.
ա) սար,
բ) հայրենիք,
գ) Արարատ,
դ) հաղթանակ:

Комментариев нет:

Отправить комментарий