пятница, 26 февраля 2016 г.

Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը


imagesCA3O6946
Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք օբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր Էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):
Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»:
Մարդու ազդեցությունը բնական միջավայրի վրա կտրուկ մեծացավ շուրջ 300 տարի առաջ, երբ մեծ թափով սկսեց զարգանալ արդյունաբե­րությունը: Արտադրության աստիճանաբար մեքենայացումը հանգեցրեց նրան, որ մարդիկ սկսեցին ավելի մեծ քանակությամբ բնական հարստու­թյուններ վերցնել բնությունից:
Պատկերացնո՞ւմ ես, որ միայն վերջին 100 տարում մարդիկ երկրի ընդերքից արդյունահանել են այնքան օգտակար հանածո­ներ, որքան մինչ այդ՝ մարդկու­թյան ողջ պատմության ընթաց­քում: Ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել են նորերը, խոշոր արհեստական շի­նություններ՝ արհեստական ջրամբարներ, ցամաքային հաղորդակցության ուղիներ և այլն: Ընդհանուր առմամբ մարդն արդեն կառուցապատել է երկրագնդի այնքան մասը, որը գրեթե 150 անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
Այժմ մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի վտանգավոր չափերի է հասել, որ բնությունը հաճախ ի վիճակի չի լինում ինքնուրույն վերականգնելու իրեն հասցված վնասները: Մարդու կողմից բնության աղտոտման անասելի չափերը արդեն վտանգում են ոչ միայն շատ բույսերի ու կենդանիների, այլ մեր իսկ առողջությունը, նույնիսկ գոյությունը:
Արդյունաբերական տարբեր ձեռնարկություններից արտանետված գազերի քանակը տարեցտարի շատանում է: Այդ գազերը, ինչպես ջերմոցում, «թաղանթի» պես ծածկել են երկրագնդի օդային ավազանը և չեն թողնում, որ Արեգակից ստացված ջերմությունը նորից վերա­դառնա տիեզերք: Ջերմության այդ ավելցուկի պատճառով բևեռային շրջաններում սկսել են հալչել հսկա սառցադաշտերը, որի հետևանքով, ըստ գիտնականների կանխատեսումների, մինչև 60մ կբարձրանա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը: Համաշխարհային օվկիանո­սի մակարդակի բարձրացման հետևանքով ջրով կծածկվեն ծովափնյա լայնարձակ հարթավայրերի հսկայական տարածքներ:
Մենք գիտենք, որ մար­դու և կենդանի օրգանիզմների համար կենսական նշանակու­թյուն ունեցող թթվածին գազը արտադրում են կանաչ բույսերրը: Մթնոլորտի թթվածին արտադրող հիմնական «ֆաբրիկաները» անտառներն են:
Տնտեսության կողմից փայտի պահանջարկը անընդհատ աճում է, դրա համար էլ անընդհատ աճում է նաև հատվող անտառների քանակը։ Մեզ հայտնի է, որ յուրաքանչյուր ծառի աճը տևում է տարիներ, իսկ այն կարելի է ոչնչացնել մեկ ակնթարթում: Անտառները վերականգնվում են ծառերի, թփերի աճի : յակւսն արագությամբ, որը մի քանի անգամ զիջում է։
Երկրագնդի անտառների կրճատման հետևանքով Աֆրիկայի, Ասիայի անծայրածիր անապատները ընդարձակվում են, անդառնալիորեն ոչնչանում են անտառային արժեքավոր բուսատե­սակները, կենդանիների բնակության վայրերը և այլն:
Մարդու ազդեցությունը բնության վրա այնպիսի չափերի է հասել, որ երկրագնդի բնական միջավայրի բոլոր խնդիրները հիմնավորապես լուծելու համար անհրաժեշտ է միավորել ողջ մարդկության, աշխարհի բոլոր երկրների ջանքերը:
Այդ է պատճառը, որ աշխարհի երկրները, իրար հետ համագործակցելով, իրակա­նացնում են բնապահպանական տարա­բնույթ միջոցառումներ՝
  • կրճատում են մթնոլորտ արտանետ­վող «ջերմոցային» գազերի քանակը,
  • վերականգնում կամ տնկում են նոր անտառներ,
  • կառուցում են գետերի, լճերի և այլ ջրավազանների ջրերը թունավոր նյու­թերից մաքրող կայաններ,
  • բույսերի, կենդանիների և բնական միջավայրի այլ բաղադրիչների պահ­պանության նպատակով հիմնում են բնության հատուկ պահպանվող տա­րածքներ՝ ազգային պարկեր, արգե­լոցներ և այլն

Комментариев нет:

Отправить комментарий