вторник, 17 ноября 2015 г.

ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ


imagesCAYUR8F5
Հաճախ որոնողական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է լինում ճանապարհը շարունակել գիշերով: Նման պայմաններում կարելի է հեշտությամբ կողմնորոշվել գիշերային լուսատուներով: Երբ երկնակամարը պայծառ է ու աստղալից, ապա հեշտությամբ հնարավոր է Բևեռային աստղի և լուսնի միջոցով որոշել հորիզոնի կողմերը:
Բևեռային աստղը գտնելու համար հարկավոր է երկնակամարի վրա գտնել Մեծ Արջի համաստեղությունը: Վերջինս նման է շերեփի և հեշտությամբ երևում է աստղաշատ երկնքում: Մեծ Արջի համաստեղությունը բաղկացած է յոթ աստղերից: Շերեփը վերջավորող երկու եզրային աստղերը միացնող գիծը եթե մտովի շարունակենք և 5 անգամ տեղադրենք դրա վրա, ապա այն կհանդիպի մի լուսատու աստղի, որն ամենափայլունն է երկնքի տվյալ հատվածում: Դա Բևեռային աստղն է: Վերջինս միևնույն ժամանակ Փոքր Արջի համաստեղության <<շերեփի բռնակի>> վերջին աստղն է: Փոքր և Մեծ Արջի համաստեղությունները երկնակամարում երևում են համազոր պայծառությամբ:
Դեմքով կանգնելով դեպի Բևեռսյին աստղը /հյուսիս/ հեշտությամբ կարելի է որոշել նաև հորիզոնի մյուս կողմերը: Այն է` աջ կողմը կլինի արևելքը, ձախը` արևմուտքը, հետևի կողմը` հարավը: Եթե եղանակը մառախլապատ է և դժվար է լինում գտնել Բևեռային աստղը, ապա ամպերի միջից երևացող լուսնի օգնությամբ ևս հնարավոր է որոշել հորիզոնի կողմերը: Ինչպես արևը, այնպես էլ լուսինը որոշակի ժամերին գտնվում են հորիզոնի որոշակի մասերում:

Комментариев нет:

Отправить комментарий