вторник, 19 апреля 2016 г.

Թեստ 7

Թեսթ 7
էքզյուպերի
Փոքրիկ իշխանը (հատված)
Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
- Սա ի՞նչ առարկա է:
- Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
- Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
- Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
- Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է...
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
 - Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորրդավոր հայտնության գատնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
 - Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
 - Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ...
Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:
- Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.
 - Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:
- Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:
- Նրան կապե՞մ... Դու էլ հո չասի՜ր:
 - Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի...
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.
- Բայց ո՞ւր կարող է գնալ:
- Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև...
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.
- Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.
- Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա...
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
     _
դարձավ _____________
     __ խորհրդավոր _______
     ___գաղտնիք__________
    ___ փորձեցի ____________________________

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
       ա/ չընդհատվող   
       բ/ ընդհանուր
      գ/ընդհանրապես  
      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
     _
պարզ -բարդ___________________________
     __ երկար -կարճ__________________________
     ___ ուղիղ,-_ծուռ________________________
     ____ գեղեցիկ -տգեղ___________________

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:
      ա/ մեղմորենածանցավոր
       բ/ ինքնաթիռ - բարդ
      գ/ մանչուկ - ածանցավոր
      դ/ տունածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
      ա/ հարց-հարցեր
      բ/ նկար-նկարներ
       գ/ գառ-գառներ
       դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
    Ո՞րն  է  սխալ.
     ա/երկար - ածական
     բ/ մոլորակգոյական
      գ/ ինքնաթիռգոյական
      դ/ փոքրիկ - թվական

7. Դու՛րս  գրիր տեքստի  մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
      _(տեսնել) ___________                               _տեսավ______________________
      _(ընկնել)____________                               __ընկավ_____________________
      __(տխրել)___________                              ___տխրեց______________________
      __(կապել)___________                              __կապես_______________________

8.
Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
    
ենթակա        _Նա________________
     ստորոգյալ   _օրորմ էր________________

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական  և  բացականչական  նախադասություն:
    _
Դու էլ հո չասի՜ր:
         - Նրան կապե՞մ
       
        

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
_ Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:


11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
Գեղեցիկ,զրնգուն
    
12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում
      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ
13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
     -
Սա ի՞նչ առարկա է:
 

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
       __
Հեղինակի կարծիքով գառնուկը կարող է գնալ ուր որ խելքին կփչի:

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Ուղիղ գնացող ճանապարհը ի վերջո ավարտվում է:

Комментариев нет:

Отправить комментарий