Թեսթ2
Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս... Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ... Խե՜ղճ եղնիկ... Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան... Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ...
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ...
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ...
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում...»:

1. Տեքստի չորս բառերում
տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
— փաղչում ————————————————
— փաղչում ————————————————
— երբ————————————————
— պատշգամբը ————————————————
— պատշգամբը ————————————————
— ակնթարթի ————————————————
2. Տեքստից դու՛րս
գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ ջինջ————————————————
բ/լուռ լռիկ————————————————
գ/ակնդետ —Նուրբ Թարթիչ———————————————
դ/ընտանի —սովոր———————————————
բ/լուռ լռիկ————————————————
գ/ակնդետ —Նուրբ Թարթիչ———————————————
դ/ընտանի —սովոր———————————————
3. Դարձվածքները
և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ — ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին — դատող, բանիմաց,
խելացի
գ/կողը հաստ -համառ, ինքնասածի,
կամակոր
դ/ճաշը եփել — մեկին պաժել,
լավ ծեծել
ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել
4. Տեքսից դու՛րս
գրիր չորս բարդ բառ:
Վերջալույս
Ակնթարթ
Վերջալույս
Խորասույզ
5. Տրված օտար բառերը փոխարինի՛ր
հայերեն համարժեքներով.
ա/զակազ-պատվեր
բ/մալինա –ազնվամորի
գ/կենգուրու-ագեվազ
դ/ստարտ-մեկնարկ
6.Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
Եղնիկ
Եղնիկ
Որսորդ
Ընկեր
Ընկուզենի
7.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված
է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական-սխալ
դ/ազատ –ածական
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական-սխալ
դ/ազատ –ածական
8.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և
բացականչական նախադասություն:
— Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փաղչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ.

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:
9. Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
10.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին
̀ օգտագործելով տեքստի բառերը:
Նա շատ խարտյաշ եղնիկ էր նա շատ հեքիաթական է նա սարեր սիրող եղնիկ էր:

11.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով: Պատասխան-<ա>
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև
ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ
նայում անտառներով փաթաթված սարերին:
12.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
—Եղնիկը կարողեր կարոտել իր ընտանիքին:
13.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը հարգում ր եղնիկին որովհետև նա շատ մեղկ
կենդանի էր քանի-որ նա ընտանկ չուներ:
14.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Անտառը շատ լռիկ էր և պատված էր կանաչ ծառերով:

15.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը,
որը քեզ հուզեց:
Մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Комментариев нет:
Отправить комментарий