Երկրի օդային հագուստը
Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես
Երկրի
հագուստը
լինի:
Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թափանցիկ: Կապույտ երկինքը, որ ողողված է արևի ճառագայթներով, նույնպես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:
Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ
է
շնչառության
համար:
Առանց
օդի
մարդը
կարող
է
ապրել
ընդամենը
մի
բանի
րոպե:
Հետևաբար
օդով
է
պայմանավորված
կյանքի
գոյությունը
Երկրի
վրա:
Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին,
արտաշնչում
ածխաթթու
գազ:
Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում
ամպերը
և
մառախուղը:
Ամպերից
էլ
թափվում են մթնոլորտային
տեղումները՝
անձրևը,
ձյունը
և
կարկուտը:
Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:
Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների
պատուհանները
սովորաբար
երկփեղկ
են
լինում:
Ձմռանը,
երբ
դրսում
ցուրտ
է,
փեղկերի
միջև
եղած
օդը
չի
թողնում,
որ
ցուրտն
անցնի
բնակարան
կամ
դասասենյակ:
Նույն
ձևով
էլ
օդը
չի
թողնում,
որ
ներսի
տաքությունը
դուրս
գա:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
Ի՞նչ գազերից է կազմված օդը:
Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
Առաջադրանք 1
Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ:
Ձեռքի
տակ
ձագար
չունենալու
դեպքում
այն
կարելի
է
պատրաստել
ստվարաթղթից
կամ
հաստ
թղթից:
Առաջադրանք 2
Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատարի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):
Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:
Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:
Առաջադրանք 3
Պարզելու համար, թե ինչպես է տաքանում
Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարապես տաքանան:
Ո՞ր
ապակու
տակ
ձյունը
արագ
կհալչի:
Մո՞ւգ,
թե՞
թափանցիկ
մարմիններն
են
շուտ
տաքանում:
Комментариев нет:
Отправить комментарий