Օդը պետք է մաքուր լինի
Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ:
Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաքներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարաններից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգավոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մարդիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություններով:
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մարդիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություններով:
Օդի աղտոտումը սպաոնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մաքուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում Եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտես, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:
Комментариев нет:
Отправить комментарий