среда, 16 декабря 2015 г.

 Ջրի Մասին


Ջուրը ամենասովորական եւ հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միեւնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչեւ հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն եւ գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:
01. Ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տվյալներով՝ աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից:
02. Տաք ջրից ավելի արագ է սառույց ստացվում

Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:
Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե:
03. Գերսառեցված ջրեր

Բոլորը լավ հիշում են դպրոցական ֆիզիկայի այն դասը, որը ասում էր, որ ջուրը սառչում է 0 աստիճանի դեպքում եւ 100 աստիճանի ժամանակ եռում է: Սակայն գոյություն ունեն, այսպես կոչված, գերսառեցված ջրեր: Այդպիսի հատկություններ ունի մաքրամաքուր ջուրը՝ առանց որեւէ հավելումների: Նույնիսկ սառեցնելու ամենացածր ջերմաստիճանի դեպքում էլ այդպիսի ջուրը շարունակում է հեղուկ մնալ: Սակայն այսպիսի ջրերի համար գոյություն ունեն իրենց հատուկ սառեցման եւ եռման ջերմաստիճանները:
404. Ջուրը լինում է 3 վիճակներից ավելի


Դեռ դպրոցից մենք գիտենք, որ ջուրը բնության մեջ հանդիպում է երեք վիճակներում՝ հեղուկ, պինդ եւ գազային: Սակայն գիտնականները առանձնացնում են հեղուկ վիճակում ավելի քան 5 տարբեր տեսակներ եւ 14 տեսակ՝ սառեցված վիճակում:
05. Ջուրը՝ ինչպես ապակի
Ի՞նչ կլինի, եթե վերցնենք սառեցված մաքուր ջուրը եւ շարունակենք այն սառեցնել: Ջրի հետ կկատարվի հրաշք կերպարանափոխություն: -120 աստիճանի դեպքում ջուրը դառնում է մածուցիկ եւ ձգվող, իսկ -135 աստիճանի դեպքում այն դառնում է «ապակե» ջուր: «Ապակե» ջուրը պինդ մարմին է, որում կա բյուրեղային կառուցվածք, ինչպես որ ապակու մեջ:
06. Մարդը առանց ջրի մահանում է
Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում: Եթե կորցրած ջրի տոկոսները հասնում է 10-ի, մարդու մոտ սկսվում է զգայապատրանք: 12% ջրի կորստից հետո մարդը չի կարող վերականգնվել առանց բժշկի օգնության: Իսկ ջրի 20% կորստի դեպքում մարդը մահանում է:


Комментариев нет:

Отправить комментарий