Показаны сообщения с ярлыком Համո Սահյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Համո Սահյան. Показать все сообщения

понедельник, 18 апреля 2016 г.

Ձկնիկն ու Առուն


Մի պայծառ օր էր:Ձկնիկը խաղում էր առվի մեջ:Հանկարծ նա խուտուտ տվեց առվին:Առուն բարկացավ.
-Ա՝յ անպիտան , հանգիստ մնաես:
-Ես խաղում եմ,-պատասախանեց  զարմցած ձկնիկը
-Խաղում ես  ,  խաղա, բայց իմ ալիքների մեջ մի՝ խաղա:
Ձկնիկը նեղացավ ու հեռացավ:



Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  2. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:
  3. Հորինիր վերնագիր բանաստեղծության համար:
  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:
  5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

1.Ձկնիկը առվին խուտուտ տվեց,առուն պարզ էր ու անբիծ հանկարծ ուշաթափվեց ու ձորը ընկավ քարածից,խբեց քարին ուշքի եկավ և նայեց իր շուրջը կասկածով կապույտ ժպտած ճափա ընկավ դեպի ծով:
2.Ձկնիկը-խուտուտասեր
Առու-պարզ ու քնբիծ
3.Ձկնիկն ու Առուն
4.Ես կնկարեին մի մեծ առու և մի ձկնիկ, որը խուտուտ էր տալիս ռվին,մի քար և, որ առուն փամփա էր գնում ծով:
5.-Բարև,ասաց ձուկը առվին:
-Բարև,պատասխանեց առուն.
-Ինչ՞ ես անում այստեղ,հարցրեց առուն
-Ես լողում եմ այստեղ կասկածով
-Իսկ դու՞
-Ես էլ նայում եմ անտառները:
-Ցտեսություն ես շտապում եմ դեպի ծով, ասաց առուն.
-Ցտեսություն, պատասխանեց ձուկը:
-

вторник, 12 апреля 2016 г.

Անձրև տնային աշխատանք

ԱՆՁՐԵՎ




Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտնել,
Փշաքաղվել է,
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Թվարկի՛ր հերոսներին:
  2. Դուրս գրի՛ր պատկերները:
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած պատկերը:
  4. Գտի՛ր շանթ, հավք, սարսուռ, տագնապ, հոնք բառերի հոմանիշները:
  5. Կարմիր գույնով ներկի՛ր բայերը, գոյականները՝ կապույտ, իսկ ածականները՝ մանուշակագույն:


1.Ամպը,ձորը,առուն,ուռինհավքը,քամնի,քարայրը, աչքը, շանթը հոնքը:
2.Կախված ամպ,մթին երկինք,տագնապած ձոր,ուշաթափ առուն,մրսող հավքը,փշաքաղված քամին,վիրավոր վիրավոր ամպ:
3.Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:
4.Շանթ-կայծակ
Հավք-թռչուն
Սարասուռ-դող
Տագնապ-անհանգստություն
Հոնք-ունք
5.

понедельник, 11 апреля 2016 г.

Մայրամուտ

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:




1.Բանաստեղծությունը գեղեցիկ է հնչում, որովհետև մեկը մյուսի գեղեղեցիկ շարունակություննե:
2. Սարը ննջում է կարծես ծաղկե անկողնում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի...
3.Ես տեսել եմ մայրամուտը Սևանի ափին:Այն շատ գեղեցիկ էր,արևը դեղնա-կարմրանարնջագույն էր դարձել և այդ պատկերը արտացոլվում էր Սևանա լճի մեջ:
4.Արևածագը:Ես սիրում եմ արևածագը, երբ մթնշաղի մշուշից դուրս է գալիս պայծառ արևը: