Показаны сообщения с ярлыком Բնագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բնագիտություն. Показать все сообщения

четверг, 26 мая 2016 г.

Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան


Ճանապարհորդությունները դեպի Հնդկաստան և Չինաստան


Հնդկաստանը և Չինաստանը հնագույն մշակույթ ունեցող երկրներ են: Հնում եվրոպացիները դրանք համարում էին հրաշքների և ան­համար հարստությունների երկրներ: Դա է պատճառը, որ, չնայած բազ­մաթիվ դժվարություններին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրա­կանները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան և Չինաստան:

Այդ նպատակով, 13-րդ դարի կեսերին վենետիկցի հայտնի վա­ճառական, ճանապարհորդ Մարկո Պոլոն ուղևորվեց դեպի Արևելք: Այդ ճանապարհորդությունը շատ երկար տևեց, սակայն առանց արտակարգ դժվա­րությունների նա հասավ Չինաստան: Այս­տեղ նա մնաց շուրջ 17 տարի: Այդ տարիների ընթացքում Մարկո Պոլոն կարողացավ լավ ծանոթանալ այդ Երկրի մեծ մասին և նրա հարևան մի քանի երկրներին (Մոնղոլիա, Հնդկաստան): Նա իր «Աշխարհի բազմա­զանության մասին» գրքում բազմաթիվ էջեր է նվիրել Չինաստանի հարստությունների, նրա ոսկով ու թանկարժեք քարերով զար­դարված պալատների, առևտրական խոշոր քաղաքների, բարեկարգ ճանապարհների ու կամուրջների, անգին մետաքսի, չին ժողովրդի զբաղմունքի և կենցաղի նկարագրություններին: Մարկո Պոլոյի գրքում արժեքավոր բազմաթիվ տեղեկություններ են հաղորդվում նաև հայկական Կիլիկիայի և Մեծ Հայքի վերաբերյալ:
Դեպի Չինաստան կատարած իր ուղևորությամբ Մարկո Պոլոն եվրոպացիների համար վերահայտնագործեց Արևմուտքն Արևելքի հետ կապող հնագույն, բայց վաղուց մոռացված քարավանային այն ճանա­պարհը, որն անցնում էր նաև Հայաստանի, Վրաստանի և Պարսկաս­տանի տարածքներով:
Պակաս նշանակություն չունեցավ նաև Մարկո Պոլոյի վերադարձը Չինաստանից: Նա վերադարձավ ծովային ճանապարհով մինչև Պարսից ծոց, որտեղից էլ ցամաքով հասավ Վենետիկ:
15-րդ դարում դեպի Հնդկաստան տանող ցամաքային ճանապարհը դառնում է խիստ վտանգավոր, բանի որ թուրքերը ամբողջությամբ նվաճում են Փոքր Ասիա թերակղզին: Նոր անվտանգ ծովային ճանապարհ դեպի Հնդկաստան հայտնագործում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման: Նրա նավերը, շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը հարավից, կտրելով Հնդկական օվկիանոսի ջրերը, 1498թ. հասան Հնդկաստանի ափերը:
Արաբ վաճառականները, այցելելով ժամանակի հայտնի աշխարհի գրեթե բոլոր երկրները՝ Իսպանիայից մինչև Հնդկաստան, Չինաստան ու Ճապոնիա և Սկանդինավյան թերակղզուց մինչև Մադագասկար նույնպես նպաստեցին աշխարհի մասին նոր գիտելիքների ձեռքբեր­մանը: Արաբների շնորհիվ եվրոպացիներին հայտնի դարձան հնդիկների և չինացիների նվաճումները: Օրինակ՝ արաբների միջոցով են մեզ հասել արաբական թվանշանները, մինչդեռ իրականում դրանք ստեղծել են
հնդիկները: Հնդիկներին է պատկանում նաև շախմատի գյուտը: Իսկ թղթի, թղթադրամի, վառոդի, շաքարի, կողմնացույցի, մետաքսի, ճենապակու, երկրաշարժը գրանցող սարքի, գրատպության գյուտերի հեղինակը չինա­ցիներն են համարվում: Եվ պատահական չէ, որ հայերենում ամենայն գեղեցիկն ու յուրահատուկը անվանում են չնաշխարհիկ, այսինքն՝ «չին աշխարհից բերված»: Կողմ­նացույցի շնորհիվ աշխարհագրական շատ ու շատ մեծարժեք հայտնագործություններ իրականացվեցին:

четверг, 5 мая 2016 г.

Մարմիններ և Նյութեր

Ափսե-կավ է, ապյակ է ,պլասմաս է, ալյումին է:
Պատռաքաղ-կավ է, ապյակ է, պլասմաս է, ալյումին է:
Աթոռ-խայտ է;
Շիշ- կավ է, պլասմաս է:
Բաժակ- կավ է, ապյակ է, պլլասմաս է, ալյումին է:

четверг, 14 апреля 2016 г.

Ջերմաստիճան: Ջերմաչափ



ջերմաչափ ջերմաչափճճճ
Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի. ջրի .տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:
Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:
Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:
Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ: 0  (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում ենբացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:
Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրի­նակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպ­քում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:
Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափեւմ ենք  մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:
Ինչպե՞ս և ինչո՞ւ է առաջանում քամին: Երկրի մակերևույթի տարբեր տեղամասեր տարբեր չափով են Արեգակից ջերմություն ստանում: Այդ ջերմության շնորհիվ օդը տաքանում է, ընդարձակ­վում, թեթևանում և բարձրանում է վեր, իսկ նրա տեղը անմիջապես զբաղեցնում է համեմատաբար սառը օդը: Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:
Այսպիսով՝ երկրի մակերևույթով օդի հորիզոնական տեղաշարժը կոչվում է քամի:
Շատ ուժեղ քամիները անվանում են փոթորիկներ: Երբեմն փոթորիկներ են լինում նաև Հայաստանում: Փոթորկի ժամանակ ծառեր են կոտրվում, տանիքներ են պոկվում, շրջվում են էլեկտրահաղորդման սյուները և այլն :
Քամին մարդկանց նաև օգուտ է տալիս: Քամու ուժով շարժվում են առագաստանավերը: Քամին աշխատեցնում է հողմաղացը, և հացահա­տիկից ալյուր են ստանում : Քամու ուժով հողմակայաններում էլեկտրական էներգիա են ստանում։

среда, 9 марта 2016 г.

Մենք էլ ենք բնության մի մասնիկը


բնությունimagesCAU8LYA6 
Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս Է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում Է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար Էլ մարդուն անհրաժեշտ Է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում ե հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետբ է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն: