Նշանավոր գործիչներ և իրադարձություններ
Ո՜չ թե հողով և հացով,
Այլ քարերով ես հարուստ.
Քարին քնար քանդակող ձանճարներով ես հարուստ:
Համո Սահյան
Հայ անվանի բանաստեղծ Համո Սահյանը մեծ հպարտությամբ է խոսում մեր ժողովրդի հանճարեղ զավակների մասին: Հայ ժողովուրդ, իսկապես շատ է ունեցել նշանավոր, մեծանուն դեմքեր, որոնք իրենց ներդրումն են ունեցել տարբեր բնագավառներում: Նրանցից յուաքանչյուրն անսահման սիրել է իր հայրենիքը: Այդ մեծ սերն իր արտահտությունն է գտել նրանց բոլոր գործերում:
Հովհաննես Թումանյանը մեր ազգային մեծ բանաստեղծն է: Նա գրել է և’ մեծերի, և’ փոքրերի համար: Թումանյանի հեքիաթները մեզանից յուրաքանչյուրին ուղեկցում են վաղ մանկությունից: Մենք մեծանում ենք, իսկ Թումանյանը նորից մեզ հետ է:
Հայ ժողովուրդը շատ նշանավոր բանաստեղծներ և գրողներ է ունեցել, սակայն Թումանյանն է, որ արժանացել է «Ամենայն հայոց բանաստեղծ» կոչմանը: Թումանյանը իր ժողովրդի կողքին է եղել նրա համար ամենածանր պահերին: Այսպես, օրինակ՝ նա օր ու գիշեր 1915 թվականի Մեծ Եղեռնից մի կերպ փրկված հայ գաղթականների հետ էր: Նա շրջում էր Էջմիածնի մայր տաճարի բակում հավաքված, խեղճ, անօգնական գաղթականների մեջ և օգնում նրանց:
Գիտե՞ս ով է քանդակել Սասունցի Դավթի արձանը: Մեր քաղաքի հրապարակներից մեկը գարդարող այս հրաշալի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է: Հայ անվանի քանդակագործը այնպես է կերտել Սասունցի Դավթին, որ նա ասես թռչում է’ հարվածի պատրաստ թուրը ձեռքին: Դավթի ձին հրեղեն է, թվում է, թե նա ուր որ է կպոկվի իր պատվանդանից՝ ժայռից: Ձիու սմբակների մոտ դրված բրոնզե գավաթից ջուրը թափվում է և լցվում է ավազանը: Տաղանդավոր քանդակագործը դրանով ցանկացել է ցույց տալ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և իր ազատության համար նա պատրաստ է պայքարել մինչև վերջ:
Սասունցի Դավթին է պատկերել նաև հայ անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանը: Նա ստեղծել է «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների մի ամբողջ շարք: Կոջոյանը այնպես է պատկերել մեր ամենասիրելի հերոսին, որ նրա մեջ երևում են հայ ժողովրդին բնորոշ հատկանիշները’ հայրենասիրությունը, ազատասիրությունն ու արդարամտությունը: Սասունցի Դավթի հերոսական հատկանիշները փոխանցվել են հայ ժողովրդի շատ զավակների:
Հայ ժողովրդի նշանավոր զավակներից մեկն է Հովհաննես Բաղրամյանը: Նա հայ զորավար է, որը կռվել է 1918 թվականին Սարդարապատում, հետագայում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ղեկավարել է զորամասեր, ապա դարձել ռազմաճակատի հրամանատար: Այդ ռազմաճակատում կռվում էին ոչ միայն հայեր, այլև ռուսներ, ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Նա արժանացել է զինվորական ամենաբարձր կոչումներից մեկին՝ մարշալի կոչման:
Իսկ այստեղ պատկերված է մեր ժամանակի հերոսներից՝ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: Նա ապրել է արտասահմանում, սովորել է Բերկլիի, Կալիֆոռնիայի և Անգլիայի Օքսֆորդի համալսարաններում: Սակայն, երբ հայրենիքը վտանգի մեջ հայտնվեց, նա առաջիններից մեկն էր, որ առանց վարանելու զենք վերցրեց և կռվեց իր հայրենիքի համար: Մոնթե Սելքոնյանը հերոսի մահով զոհվեց Արցախի ազատության համար: Այդպիսի հերոսների շնորհիվ է, որ այսօր Արցախը ապրում է խաղաղ, իսկ արցախցին իր հողի տերն է:
Վիկտոր Հսւմբարձումյանը մեծ գիտնական է: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում: Նա զբաղվել է աստղագիտությամբ: Երկար տարիներ ղեկավարել է իր հիմնաղրած Բյուրականի աստղադիտարանը և Հայաստանի գիտությունների ակադեմիան: Վ. Համբարձումյանը այնքան մեծ հեղինակություն է ունեցել, որ ընտրվել է Գիտնականների միջազգային միության նախագահ:
Հարցեր և առաջադրանքներ
- Հ. Թումանյանի ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել:
- Հայ ժողովրդի ո՞ր հատկանիշներն է խորհրդանշում Սասունցի Դավիթը:
- Հայ ժողովրդի ուրիշ ի՞նչ հերոսներ և նշանավոր գործիչներ գիտես: Քո կարծիքով’ ինչո՞ւ են նրանք նշանավոր:
- Քո կարծիքով’ ո՞վ կարող է կոչվել հերոս: Խաղաղ ժամանակ կարելի՞ է հերոսանալ:
Комментариев нет:
Отправить комментарий