Показаны сообщения с ярлыком Հայրենագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայրենագիտություն. Показать все сообщения

пятница, 27 мая 2016 г.

Վահագ

Համադրություն

Արամազդը-Զևսին-  երկնքի և երկրի արարիչ
Անահիտը-Արտեմիսին- մայր աստվածուհի, մայրության, բերքի և պտղաբերության
Վահագն-Արեսին կամ Հերակլեսին — ամպրոպի ու կայծակի աստվածն
Տիրը-Ապոլոնին կամ Հերմեսին-  իմաստությունների, ուսման, գիտության աստված
Աստղիկին-Աֆրոդիտեն- սիրո և ջրի աստվածուհի
Սպանդարամետը-Հադեսին- ստորերկրյա թագավորության աստված
Միհրը-Հելիոսին կամ Հեփեստոսին- լույսի և մաքրության` արևի աստված
Նանեին-Աթենասը- պատերազմի աստվածուհի

понедельник, 2 мая 2016 г.

Անահիտ և Հերա

                                                                                           Անահիտ

Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին: Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին: Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն:




                                                                            Հերա

Հերան    Զևսի կինն ու քույրն էր:Հովանավորում է ամուսնությունը:

вторник, 26 апреля 2016 г.

Արամազդ և Զևս

                                                                       Արամազդ

Արամազդ, Հին Հայաստանի գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։





                                                                         Զևս






Զևսը (հին հունարեն` Δίας կամ Ζεύς, միկեներեն` di-we «Դի»)` հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն էր, աշխարհի տիրակալ:
Զևսի ատրիբուտներն են վահանը և երկկողմանի կացինը (լաբրում), երբեմն արծիվը։ Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զևս Օլիմպիացի)։


                                                                     

Արամազդ

Արամազդը հայկական դիցարանի գերագույն աստվածն է` երկնքի և երկրի ստեղծողը, աստվածների ու դիցուհիների հայրը, պտղաբերության հովանավորը:
 
Արամազդին մեծարել են Արի, Իմաստուն, Մեծն, Հզոր և Ամենազոր տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից՝ հավանաբար մ. թ. ա. VI–V դարերում: Նրան նվիրված տաճարներ են կառուցվել Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Վասպուրականի Անձևացյաց գավառի Պաղատ լեռան վրա՝ «Տունն Արամազդա և Աստղկան» անունով: Նրան նվիրված տոնը կատարել են Ամանորին՝ Նավասարդին (օգոստոս). այդ օրը տեղի էին ունենում նավասարդյան խաղեր ու մրցումներ: Արամազդին զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդի անունով է կոչվել հայկական հեթանոսական տոմարի (Բուն Հայկյան թվական) ամիսների 15-րդ օրը: 
Հայաստանում հելլենիզմի տարածման շրջանում (մ. թ. ա. III – մ. թ. I դարեր) Արամազդին փոխարինել է հունական Դիոս-Զևսը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Արամազդի մեհյաններն ու արձաններն ավերել են:
Հայոց դիցարանի աստվածներն Արամազդի զավակներն են:
Արամազդը համապատասխանում է պարսկական Ահուրամազդային, հունական Զևսին, հնդկական Ինդրային, հռոմեական Յուպիտերին: 

вторник, 5 апреля 2016 г.

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–62 թթ-ին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–67 թթ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867 թ-ին վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը:
Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: 



понедельник, 14 марта 2016 г.

Առաչադրանք

Թիվ առաջին դարի առաջին  կես-50
IV դարի ամենափոքր տարեթիվը-
IV դարի ամենամեծ տարեթիվը-
Թիվ X րդ դարից-1002
X րդ դարի երկրորդ կեսից տարեթիվ-2014
X րդ դարից գրիր տարեթիվ, որը վերջանում է 5 թվանշանով:-ինգա
VII դարի ամենափոքր տարեթիվը-էլեն

VI դարի ամենամեծ տարեթիվը-մարի

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ



մաշտեց
Գրերի գյուտ։ Ոսկեդար։ Մշակութային հզոր շարժում
Մեր ժողովրդի անցած պատմական ուղու մի շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար: Հենց այս դարում տեղի ունեցան հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր: Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր: Հայոց գրերի ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է: Մաշտոցի անունն ու գործը սրբություն է ամեն մի հայի համար: Իր գործում Մաշտոցը միայնակ չէր. նրա անբաժան համախոհն ու ընկերն էր հայոց կաթողիկոսը՝ Սահակ Պարթևը, իսկ մեծ հո­վանավորն ու օժանդակողը հայոց արքան էր՝ Վռամշապուհը:
Մեսրոպն իր առաջին իսկ քայլերից մի հզոր և հեղի­նակավոր աջակից ու հովանավոր ուներ: Դա Վռամշապուհ թագավորն էր:
Վռամշապուհը նախավերջինն էր Արշակունի թագա­վորների մեջ: Կարծես բնազդով նա զգում էր, որ ժո­ղովրդին պետք է տալ ապրելու, գոյատևելու մի այնպիսի միջոց, որ խախուտ չէ գահերի պես, քանի որ ապրում է սրտերի և մտքերի մեջ: Եվ նա իր իշխանությունն ու ամբողջ բարի կամեցողությունը դնում է Մեսրոպի ու Սահակի տրամադրության տակ՝ բարի գործը հաջողեց­նելու համար:
Վռամշապուհը լսել էր, որ Միջագետքում Դանիել անունով մի եպիսկոպոս կա, որ ունի հայերեն տառեր: Սահակի և Մեսրոպի խնդրանքով թագավորը մարդ է ուղարկում Դանիելի մոտ և բերել տալիս այդ տառերը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դանիելյան տառերը անկատար են, և դրանցով չի կարելի լեզու ավանդել:
Վերցնելով իր հետ մի քանի աշակերտներ՝ Մեսրոպը ուղևորվում է արտասահման: Վռամշապուհը և Սահակը ճանապարհ են դնում նրան բարեմաղթություններով:
Ինքը՝ Մեսրոպը, ոչինչ չի կարողանում անել այդ դժվա­րության դեմ. անզոր էր և Սահակ կաթողիկոսը, և առ­հասարակ ոչ ոք մայրաքաղաքում չի կարողանում օգնել: Բայց Մեսրոպը կանգ չի առնում այդ անհաղթահարելի արգելքի առջև. եթե հաջողություն չկա տանը, պետք է այն որոնել դրսում:
5-րդ դարի սկզբին՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթև կաթողիկոսին ու Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականացնել այբուբենի ստեղծման կարևոր գործը: Այդ այբուբենն այնքան կատարյալ է, որ մենք՝ հայերս, այն գործածում ենք մինչև օրս:
Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր և նշա­նակություն ունի սեփական գրի գոյությունը: Դա ազգի գոյատևման կարևոր նախապայման է: Գրի միջոցով են ստեղծվում, պահպան­վում ու սերունդներին փոխանցվում պատմական, մշակութային և այլ արժեքներ:
Ամեն տարի Հայ եկեղեցին նշում է Սուրբ Թարգ­մանիչներին նվիրված տոնը (Թարգմանչաց տոն): Սուրբ Թարգմանիչներին նվիրված տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ են անվանվել Սահակ Պարթև հայրա- պետը, Մեսրոպ Մաշտոցը, նրանց անմիջապես աշակեր­տած շուրջ 100 սաները, ինչպես նաև նրանց աշակերտ­ների աշակերտները, ովքեր կոչվել են «կրտսեր թարգ­մանիչներ»: «Թարգմանիչ» նշանակել է նաև մեկնիչ, բացատրող:
Հորինելով հայկական տառերը’ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ թարգմանության առաջին փորձն է անում: Թարգմանված առաջին նախադասությունը Աստվածաշնչի Առակաց գրքից էր. «Ճանաչել զիմաստու- թյուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը): Սա նաև առաջին հայ Ուսուցչի գրավոր պատգամն է իր աշակերտներին ու սերունդներին:
Մինչև Մաշտոցը մեր ժողովուրդը գրավոր խոսքում օգտա­գործում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն լեզուները:
Մաշտոցյան այբուբենի ստեղ­ծումից հետո սկիզբ առավ մի հզոր շարժում, որն ընդունված է անվա­նել Թարգմանչաց կամ Թարգմա­նական շարժում:
Այդ շարժման գլուխ կանգնած էին մեր գրականության երկու մեծ այրերը՝ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:
Նրանք իրենց աշակերտների հետ թարգմանեցին բազմաթիվ գրքեր: Հայտնի է, որ առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը: Հետագայում թարգմանվեցին շատ այլ գրքեր:
Թարգմանչական շարժումից սկիզբ առավ նաև հայ ինքնու­րույն գրականությունը: Սա նշանակում է, որ հայոց լեզվով գրվեցին ինքնուրույն ստեղծագործություններ. դրանք հիմնականում հայոց պատմությունը ներկայացնող մատյաններ էին: Այս շրջանում ստեղծվեցին Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Եղիշեի, Ղազար Փարպեցու և, իհարկե, Մովսես Խորենացու պատ­մությունները:

среда, 9 марта 2016 г.

Արշավ դեպի Խոր վիրապ

Մենք այսօր արշավեցինք դեպի Խոր վիրապ:Մենք այնտեղ առաջինը գնացինք Եկեղեցի և երգեցինք դրանից հետո գնացին մոմ վառելու:Եկեղուցու մեջ կար 2փոս մեկը մեծ էր, իսկ մյուսը փոքր ես իջա մեծը, իսկ փոքրը չիջա ,որովհետև այնտեղ խորը չեր:Մենք բարձացանք Պապի սարի բլուրը:Դրանից հետո գնացինք դաշտ խաղացինք: