ԲՈՒՅՍԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ
Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույսերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:
Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կոներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներև: Դրանք հաճախ հասնում են մեծ չափերի: Կոներում զարգանում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տեսել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծաղիկներից առաջանում են պտուղները։
Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազմացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:
Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծառայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջավայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։
Տարածվելու համար բույսերում կան շատ հարմարանքներ:
Դրանք են քամու միջոցով տարածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:
Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տարածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա
Комментариев нет:
Отправить комментарий