вторник, 19 апреля 2016 г.

Թեստ 20

Վախթանգ Անանյան
Քարակոփ կածան
Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավներով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։ Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծառերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։ Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։ Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։ Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայռերի արանքներից։ Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հողակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ
սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։ Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերացնում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․ Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարիքից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․
Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարիքից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․


1.     Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:
Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:

2.     Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:
Անարատ-սուրբ
Ճյուղ-շյուղ
Ջանք-աշխատանք

3. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/գարաժավտոտնակ————————
բ/դաչա——ամառանոց————————
գ/մայկա——Վերնաշապիկ———————
դ/սումկապայուսակ————————
4. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.
ա/ շատ քաղցր
բ/ շատ թանկ
գ շատ էժան
դ/ շատ ջրիկ
5. Քանդիր հետևյալ բառերը և գրիր՝ կազմությամբ ինչպիսի բառեր են.
__թփուտ_թփ/թուփ/+ուտ---ածանցավոր
Հյուր+ընկալ=Ածանցավոր
Ընկու+զենի=ոչ անծացավոր
Դեղն+ա+սաղարթ=Բարդ բառ
Քար+ա+կոփ=ոչ ածանցավոր
Հող+ա+գործ=ոչ ածանցավոր

հյուրընկալ__________________________________________________________________________ընկուզենի____________________________________________________________________________դեղնասաղարթ_______________________________________________________________________քարակոփ____________________________________________________________________________հողագործ________________________________________________
6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական ածանցավոր և բարդ բառ
աստիճանաբար ———— ————Հետաքրքրություն——
—— հյուրընկալ ——— ———————————————
7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:
——ածուխ—————————— —————ժայռ——————————
———մեծ————————— ———— կչկչացող ———————————
8. Տրված նախադասության մեջ գտի'ր ենթական և ստորոգյալը:
Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:
——Մարդ——————————————————
—— երևում է——————————————————
9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:— Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք :
10. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:
Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայռերի արանքներից։
11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.
ա/որսը հաջող չէր
բ/վայրի պտուղներ գտնելը
գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը
դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը
12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին: —Շինականի  հաքուստւ քրքրված էր նրա մազերը ցեխոտ էին կոշիկները մաշված , իսկ նրա մազերը սնրված չեր:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:
ա. —————————————
բ. —————————————
գ. —————————————
դ. —————————————
14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին: ——————————————————————————————————————————
——————————————————————————————————————————
15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:
——————————————————————————————————————————



Թեստ 10

                                                     Թեսթ 10
                                                   Էքզյուպերի
                                                   ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գատնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
- Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
- Ոչխարն ուտում է ամեն ինչ:
- Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
- Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերը լավ չի լինելու:
- Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
- Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
- Ի՜նչ ես ասում
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
- Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
- Եվ դու կարծում ես, թե ծաղիկները
- Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
- Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
- Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
- Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում եսԴու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
- Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի
սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
- Ի՞նչ է:
- Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
գաղտնիք
համարձակ
վերջը
ջարդելով


2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող
3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/վտանգավոր __անվտանգ__________
բ/չարություն __բարիություն____________
գ/թույլ __ուժեղ______________
դ/ տգեղ ____գեղեցիկ___________
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/վտանգավոր - ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ
5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ծաղիկ __ծաղիկներ__________
բ/իշխան ___իշխաններ_________
գ/քամի ___քամիներ__________
դ/փուշ ____փշեր__________
6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/մորեգույն-ածական
բ/ծաղիկ-գոյական
գ/հինգ -թվական
դ/ոսկեգանգուր-գոյական
7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
___ուտել________________ ______կուտի__________________
____փորձել_______________ ______փորձում են__________________
_____նայել______________ ______նայեց__________________
___ամաչել_________________ ___ամաչացի_____________________
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա __քամին______________
ստորոգյալ __խաղում էր______________
9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
—- Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ կուտի:
- Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
- Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում

11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
 — Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:
13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
Փոքրիկ իշխանը (նայեց) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

_______________________________________________________________________
14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________