среда, 16 марта 2016 г.

Քրիստոնյա աշխարհը տոնում է Սուրբ Զատկի տոնը


Zatik
Ապրիլի 20-ին Հայաստանում նշվում է Սուրբ Զատիկի տոնը: Ինչպիսի՞ տոն է սա և ի՞նչ խորհուրդ է այն իր մեջ պարունակում: 
«Տոնը սկսվում է Բարեկենդանից: այսօր երեկոյան ճրագալույցի ավետիսով, Սուրբ Հարության տոնով, հետո Սուրբ Պատարագի արարողությամբ հռչակվում է Քրիստոսի հարությունը, և մենք սկսած այս գիշերվանից՝ միմյանց պետք է ողջունենք այսպես՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Քրիստոսի հարության դեպքը մարդկության պատմության ամենամեծ դեպքն է, երբ Աստված մարդուն հնարավորություն տվեց վերադառնալու իր անմահությանը: Բնականաբար, մեր եկեղեցին և մեր ժողովուրդը կրողն է այդ Սուրբ Խորհրդի: Պատարագներ են մատուցվում մեր բոլոր եկեղեցիներում։ Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ավանդույթ է հավաքվել մեր ընտանիքներում և համտեսել զատկական ավանդական կերակուրները և ավանդույթի համաձայն նաև հավկիթները ներկվում են կարմիր գույնով, որը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը՝ որպես փրկագին մարդկության փրկության»

Սա այս նյութի հղումն է <<http://galatv.am/hy/news/465658756/>>



Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը՝ ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվեր ըձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում:
Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի` Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ:
Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Ըստ Ալիշանի, Զատիկը նույնացվում է վրաց Զադին, եգիպտացիների Սադի, հնդիկների Սատի անվան հետ և հիշատակվում է նաև Զատիկ զաստվածն արդարության յԱրևելս։ Սահին հայկական դիցաբանության մոռացված տոն է, որհավանաբար տեղի է ունեցել գարնանամուտին: Նույնացվում է զոհի կամ զենումի գաղափարի հետ:
Ստ. Մալխասյանցը Զատիկ բառը ստուգաբանում է որպես տոն, ուրախություն:
Մեկ այլ ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ, որը նշանակում է ելք, անցք):
Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավաքել, յոթ բաղարջ են թխել, ձու են կուտակել, հրաժարվել պարերից, հարսանյաց հանդեսներից, տունուտեղ են մաքրել, հանդերձները նորացրել:Մարդիկ հազար ու մի արարողությունների են դիմել`հիվանդություններից, ցավից, չոռից, կրծողներից, չար ոգիներից, երաշտից, կարկուտից, ջրհեղեղներից, հրդեհներից զերծ մնալու, տարին խերով անցկացնելու համար:Գուշակություններ են կատարել տարվա լավուվատի մասին,ծիսական կերակուրներ են եփել ու ճաշակել:

Սա այս նյութի հղումն է <<http://notebook.mskh.am/art.php?id=484>>

Комментариев нет:

Отправить комментарий